04:19 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1023)
43202

Վարչապետի հեռախոսազրույցները բավականին երկար են տևում. նա մանրամասն հետաքրքրվում է, թե ինչ խնդիրներ ունեն քաղաքացիներն ու ինչ սպասելիքներ կառավարությունից։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Շաբաթ առավոտը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել էր սկսել քաղաքացիների հետ հեռախոսազրույցով։ Նա Facebook-ի ուղիղ եթերում պատահականության սկզբունքով զանգում է մարդկանց ու հետաքրքրվում, թե ինչպես են նրանք անցկացնում արտակարգ դրությունը, ինչ խնդիրներ ունեն և այլն։

Վարչապետի հեռախոսազրույցները բավականին երկար են տևում. նա մանրամասն հետաքրքրվում է, թե ինչ խնդիրներ ունեն քաղաքացիներն ու ինչ սպասելիքներ` կառավարությունից։

Առաջին զրուցակից կինը մանրամասն պատմեց այն մասին, թե ինչպես է ընտանիքը կազմակերպում առօրյան արտակարգ դրության օրերին։

Կնոջ խոսքով՝ միակ խնդիրն այն է, որ երեխաները չեն կարողանում բակ իջնել խաղալու համար, մնացած հարցերը կազմակերպում են։ Երեխաներից մեկը մանկապարտեզ է հաճախում, մյուսը դպրոցահասակ է։ Վարչապետը հետաքրքվեց, թե ինչպես են անցկացվում հեռավար դասերը՝ արդյո՞ք արդյունավետ են, թե՞ ձևականություն է։ Կինը վստահեցրեց, որ ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպվում, դասերն իրական են։

«Կպավ»,- ուրախացած արձագանքեց Փաշինյանը, երբ կարողացավ միանալ հաջորդ հեռախոսազանգով։ Պատահական այս մի զանգին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 16-ամյա բնակչուհի պատասխանեց։

«Երիտասարդության հայացքով ո՞նց է վիճակը»,- հետաքրքրվեց վարչապետը։

Զրուցակից աղջկը նշեց, որ ամեն ինչ նորմալ է, հեռավար դասերն էլ լավ են անցկացվում, բայց լավ կլիներ՝ կարողանային դպրոց հաճախել։
Վարչապետն ամենայն մանրամասնությամբ հետաքրքրվեց ընտանիքի եկամուտների մասին՝ փորձելով հասկանալ սոցիալական դրությունն ու խնդիրները։ Աղջիկը նշեց, որ ընտանիքում հինգ հոգով են, հայրն արտագնա աշխատանքի է մեկնել Մոսկվա. հիմա ապրում են պապիկի թոշակով և հայրիկի՝ դեռևս անցյալ տարի ստացած աշխատավարձով։

Վարչապետը զարմացավ, թե որքան թոշակ է ստանում պապիկն ու ինչպես են կարողանում ապրել այդպես։

Պապիկը հուշեց, որ աշխատավարձը քառասունմեկ հազար դրամ է, աղջիկն էլ նշեց, որ «յոլա գնում են», չեն դժգոհում։ Փաշինյանը շարունակեց հետաքրքրվել, թե ինչպես է ընտանիքը հոգում առօրյա խնդիրները։ Հեռախոսազրույցին միացավ աղջկա եղբայրը, որը Երևանում ուսանող է. սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, զուգահեռ աշխատում «Դիջիթեյնում»։

«Մեր Մարիամն էլ է էնտեղ աշխատում»,- արձագանքեց Փաշինյանը։

Տղան էլ նշեց, որ այո՛, միասին նույն շենքում են աշխատում։

Հաջորդ պատահական զանգը Երևանի Շենգավիթ բնակչուհիներից մեկին բաժին ընկավ։ Միայնակ ապրող կինը ևս չդժգոհեց սոցիալական վիճակից՝ նշելով, որ «յոլա գնում են»։ Պարզվեց՝ որդին Իսպանիայում է ապրում, որտեղ հիմա վիճակը բավականին վատ է։

Կինը նշեց, որ աղջիկն աշխատում է տնից, միայն դստեր ամուսինն է աշխատանքի գնում, ԿԲ աշխատակից է։ Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք խանութներում թանկացումներ նկատո՞ւմ են։

Կինը վստահեցրեց, որ Շենգավիթում ու Ավանում թանկացումներ չկան։

«Դուք ո՞նց եք, պարոն Փաշինյան, լա՞վ եք»,- հետաքրքրվեց նա։

Փաշինյանը դրական պատասխան տվեց։

Հեռախոսազրույցի վերջում տիկինը բարեմաղթանքներ հղեց վարչապետին ու երկրին։

Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա բոլոր զրուցակիցները նշեցին, որ խիստ պահպանում են մեկուսացման կանոններն ու տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Հիշեցնենք, որ երեկ ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջով ուղիղ եթերով զանգահարեց մի քանի քաղաքացիների` իմանալու, թե ինչպես են իրենց զգում, ոնց են դիմանում արտակարգ դրությանը։
Հեռախոսազրույցների վերջում Փաշինյանը հայտնեց, որ շարունակելու է շփվել քաղաքացիների հետ, սակայն ուղիղ եթեր կմտնի, թե ոչ, դեռ չգիտի։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։

Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Արտակարգ դրության ռեժիմը խստացվել է մարտի 25-ից. տնից կարելի է դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթով, լրացրած ձևաթղթով, խիստ անհրաժեշտության դեպքում։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 372 է։

Հայաստանում սինդրիկի պահանջարկը շատացել է. «մեղավորը» Նիկոլ Փաշինյանն է

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1023)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը կարող է շատ ավելի երկար տևել. Փաշինյան
Ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում. Փաշինյանը տվյալներ է հայտնել
Որտե՞ղ է Փաշինյանի միջնեկ դուստրը մեքենա վարել սովորում. Աննա Հակոբյանի խոսնակի պատասխանը
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, Արտակարգ դրություն, զանգ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ