09:05 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
67020

Տավուշի մարզպետը կոչ արեց ագրեսիվ գյուղատնտեսությամբ զբաղվել։ Նա շեշտեց, որ արտակարգ դրության պայմաններում գյուղատնտեսական աշխատանքները սահմանափակված չեն, ինչը գյուղաբնակների համար առավելություն է։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Տավուշում ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան դեռ նախորդ տարվանից։ Տարին անձրևառատ չէր, տեղումներ քիչ էին։ Այս տարի մարզում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվելու ջրամատակարարման խնդիրը լուծելու համար։ Facebook-ի ուղիղ եթերում այդ խնդիրների մասին խոսեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ առաջնահերթ աշխատանքներ կիրականացվեն այն բնակավայրերում, որտեղ խնդիրն առավել «կրիտիկական է»։

Մարզպետը գիտի՝ արտակարգ դրության այս օրերին ջրի խնդիրն իրեն ավելի է զգացնել տալիս, բայց և խոստանում է՝ մինչև տարեվերջ ջրամատակարարման հարցերը հիմնականում կլուծվեն։ Որտեղ էլ չհասցնեն ավարտին հասցնել, գոնե աշխատանքների մեկնարկը տրված կլինի։

Չոբանյանն անդրադարձավ նաև աջակցության ծրագրերին՝ նշելով, որ աջակցությունը չպետք է սպառողական լինի. այն պետք է օգնի, խթանի սեփական գործը սկսել, ոտքի կանգնել։

Որ մարզում կորոնավիրուսով վարակման քանի դեպք է գրանցվել. քարտեզը պատրաստ է

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ աջակցության ծրագրերը լինեն ոչ թե սպառողական, այլ արտադրական, ստեղծագործական, լինեն հանուն աշխատանքի, հանուն արժանապատիվ կյանքի»,- նշեց մարզպետը։

Չոբանյանը վստահ է՝ եթե ժամանակին գյուղից քաղաք էին գնում, ապա հիմա պետք է հակառակ հոսքը լինի՝ քաղաքից գյուղ, պետք է ագրեսիվ գյուղատնտեսությամբ զբաղվել, մարզում անմշակ ոչ մի հողակտոր չպետք է մնա։

«Գիտեմ, որ հեշտ չէ։ Եթե հեշտ լիներ, մինչև հիմա արված կլիներ։ Բայց մենք այս իրավիճակը ևս որպես ուղերձ և մարտահրավեր պետք է օգտագործենք, ասենք, որ մենք պետք է հարուստ լինենք, ուժեղ լինենք, կարողանանք մեր ընտանիքը պահել, մեր երկիրը սնել։ Եվ սա լավագույն տեղն ու ամենաապահով տեղն է աշխարհում, որտեղ մենք կարող ենք ապրել»,-ասաց Չոբանյանը՝ կոչ անելով հենց վաղվանից անմշակ հող չթողնել։

Ի դեպ, Տավուշի մարզը այն երեք մարզերից մեկն է, որտեղ մինչ այժմ կորոնավիրուսով ոչ մի հիվանդ չի հայտնաբերվել (մյուս երկուսը Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերն են)։

Թեպետ Տավուշում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, բայց մարզպետը վստահեցրեց, որ մարզում ձեռնարկված են բոլոր անհրաժեշտ միջոցառումները թե՛ վիրուսի տարածումը կանխարգելելու, թե՛ արտակարգ դրությանը հարմարվելու համար։

Արտակարգ դրություն՝ մարզպետի ու ոստիկանապետի հսկողությամբ. ինչ վիճակ է Գյումրիում

Ըստ թեմայի

Տավուշում սկսել են անտառներն ավելի քիչ թալանել. ինչի հույս ունի մարզպետը
Ինչպես են տավուշցիները վերաբերվում սպանդանոցների գաղափարին. պարզաբանում է մարզպետը
Տավուշում ներհամայնքային ճանապարհներն իրենց կոլորիտով կտարբերվեն մյուսներից
թեգերը:
գյուղացի, Հող, Արտակարգ դրություն, Հայկ Չոբանյան, Մարզպետ, Տավուշ

Գլխավոր թեմաներ