09:14 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
225 0 0

Հայաստանի ռեստորոնային ոլորտի ներկայացուցիչները հույսը դրել են իշխանության օգնության վրա, հակառակ դեպքում` շատերը կարող են անգործ մնալ։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայ ռեստորատորներն իշխանությանը խնդրում են վերանայել բիզնեսի համար առաջարկած հակաճգնաժամային փաթեթը։ Հակառակ դեպքում ամբողջ ոլորտը կարող է սնանկության հասնել։ Առանց աջակցության տասնամյակներով դժվարությամբ ոտքի հանած եկամտաբեր ոլորտը կարող է փլուզվել։ Արդյունքում հազարավոր մարդիկ կարող են անգործ մնալ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ռեստորատորների միության նախագահ Վահե Գևորգյանը:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը որոշել է բիզնեսին հարկային արձակուրդ չտալ։ Հարկային համաներում էլ չի լինելու. հարկերը հիվանդանոցները պահելու ու կենսաթոշակ վճարելու միակ միջոցն են։ Սակայն կառավարությունը պատրաստ է օգնել հարկեր վճարելու գործում. համաֆինանսավորելու է արտոնյալ վարկերը։

Գևորգյանն ընդգծեց, որ հատկապես տուժել են մարզերի ռեստորանները։ Ավելին՝ այս տարի ներգնա զբոսաշրջություն դեռ չկա ու ոչ ոք չգիտի՝ երբ կվերականգնվի, իսկ մարզերի ռեստորանների մեծ մասը զբոսաշրջիկների հոսքից է կախված։

Այդ պատճառով Ռեստորատորների միությունը, որում մոտ 300 հաստատություն է ներառված, դիմել է կառավարությանը՝ մարտի 26-ի նիստում ընդունված կորոնավիրուսի տնտեսական հետևանքները բիզնեսի համար մեղմելուն ուղղված համալիր ծրագիրը վերանայելու խնդրանքով։

Կորոնավիրուսը դեռ կանգ չի առնում. Հայաստանում արդեն վարակի 372 դեպք է գրանցվել

Կառավարությունը որոշել է պետական աջակցության մեխանիզմներ մշակել այս ոլորտներում գործող այն ՓՄՁ-ների համար, որոնց տարեկան շրջանառությունը 2019թ-ի ընթացքում կազմել է 24-ից մինչև 500 մլն դրամ: Որոշում է կայացվել, որ այն ընկերությունները, որոնք կորոնավիրուսի տարածման ժամանակ ու դրանից առաջ (հունվարի 1-ից ապրիլի 1-ը) չեն կրճատել աշխատակիցներին, պետությունից գումար կստանան նրանց աշխատավարձ վճարելու համար։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը բիզնեսին ու գյուղացիներին աջակցելու այլ միջոցներ էլ է կիրառելու։

Մինչդեռ միության ներկայացուցիչները խնդրում են վերանայել իրենց ոլորտին վերաբերող առաջարկները։ Նրանք մասնավորապես խնդրում են մարտից հունիս սառեցնել շրջանառության ու եկամտի հարկերը, նաև վարկերի տոկոսները։ Առաջարկում են նաև անհրաժեշտության դեպքում անտոկոս վարկեր ստանալու հնարավորություն ստեղծել։

«Մենք հասկանում ենք, որ միայն մեր ոլորտը չէ, որ վատ վիճակում է, բայց ռեստորանային բիզնեսն այն ոլորտներից է, որը ամենաշատն է տուժել ստեղծված իրավիճակում», - ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ սպասարկման ոլորտը, ռեստորանային բիզնեսն ու զբոսաշրջությունը պետության աջակցության կարիքն ունեն։ Հակառակ դեպքում` հետևանքները ծանր կլինեն․ հազարավոր մարդիկ աշխատանք կկորցնեն, ձեռնարկությունները կսննկանան ու ի վիճակի չեն լինի հարկ վճարել։

Հարկերից բացի, նրանք այլ ոլորտներին էլ են աջակցում, քանի որ ռեստորատորները գյուղացիներից ապրանք են գնում։ Գյուղացիներն էլ իրենց հերթին գաստրոտուրիզմն են զարգացնում։

Ռեստորատորները դեռ չեն հաշվել կորուստները. դժվար է կոնկրետ թվերի մասին խոսել։

Գևորգյանը նշեց, որ ռեստորանների շրջանառությունն այս ընթացքում, այդ թվում՝ նաև այն հաստատությունների, որոնք փորձում էին աշխատել սննդի առաքման վրա, զրոյական են։

Sputnik Արմենիայի թղթակիցը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է դիմել՝ մեկնաբանություն ստանալու համար:

Հարցին՝ արդյոք բիզնեսի աջակցման՝ կառավարության հաստատած պայմանավորվածությունների փաթեթը կվերանայվի, էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն ասաց, որ աջակցման ծրագրում նշված կետերը գրեթե բավարարում են բիզնեսի պահանջներին։

«Մնացել է փոքր ու միջին բիզնեսի համար հարկային արձակուրդի հարցի լուծումը։ Մենք բազմիցս նշել ենք, որ այս պահին այդ խնդիրը չենք քննարկում։ Սակայն եթե կան խնդիրներ, որոնք քննարկումից դուրս են մնացել, կամ կան հարցեր, որոնք պետք է ավելացվեն, մենք պատրաստ ենք, քննարկման համար բաց ենք»,–ասաց Մարգարյանը։

Նա պարզաբանեց, որ բոլոր միջոցառումները բավականին սեղմ ժամկետներում են մշակվել ու դրանք գործարկելուն պես փոփոխությունների ու առավել արդյունավետ որոշումների ճանապարհներ են փնտրելու։

Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

Պետությունը կաջակցի միայն պարտաճանաչ ՓՄՁ-ներին

Ըստ թեմայի

Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին
Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը
Կորոնավիրուսի դեմ պայքարն ու ռեստորանների աշխատանքը Հայաստանում. առաքումներն ավելացե՞լ են
թեգերը:
կորոնավիրուս, կառավարություն, Իշխանություն, Հայաստան, Ռեստորան

Գլխավոր թեմաներ