15:19 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
971 0 0

2021 թվականին ատոմակայանում նախատեսվում է ռեակտորի կաղապարի թրծում(շիկամշակում) իրականացնել։ Հիմա դրա համար նախագծեր են կազմում․հայ մասնագետները՝ տեղում, ռուսաստանյան մասնագետները՝ հեռակա կարգով։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտ – Sputnik, Արամ Գարեգինյան. Կորոնավիրուսային իրավիճակը չի խանգարում Հայաստանի Ատոմային էլեկտրոկայանի (ԱԷԿ) կապիտալ վերանորոգմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ատոմակայանի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը։

Այս պահին կայանում ակտիվ վերանորոգման աշխատանքներ չեն ընթանում, առայժմ միայն նախապատրաստվում են դրանց։

2021 թվականին աշխատանքների կարևոր փուլ է  նախատեսվում անցկացնել՝ ռեակտորի մետաղական կաղապարի թրծում։ Դա կօգնի ամրացնել ռեակտորը և երկարացնել կայանի գործունեության ժամկետը։ Այդ աշխատանքին կմասնակցեն մի քանի ռուսական ընկերություն․ Կուրչատովյան ինստիտուտը(տեխնոլոգիայի հեղինակը), «Ցնիտմաշը»(ռեակտորի պատերի փորձազննում շիկամշակումից առաջ և հետո), «Ատոմէներգոռեմոնտը»(աշխատանքներն իրականացնողը), ինչպես նաև «Հիդրոպրեսը»(Հայաստանի ԱԷԿ-ի ռեակտորի նախագծի հեղինակը)։

Այս մասնագետները Հայաստան կժամանեն, բայց արդեն հաջորդ տարի։ Առայժմ նրանք բոլորը՝ յուրաքանչյուրն իր անկյունում, ապագա աշխատանքների համար նախագծեր են կազմում։

«Քանի դեռ այսպես կոչված «թղթաբանության» փուլն է, կարիք չկա, որ մասնագետներն այստեղ լինեն։ Ուստի նրանց տեղափոխման հետ կապված բարդություններ նույնպես չեն ծագի»,-նշել է Սևիկյանը։

Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱԷԿ–ի վարկի երկարացման հարցը դեռ չեն համաձայնեցրել

Բացի այդ, ՀՀ-ում գործում է ռուսական «Ռուսատոմ սերվիս» ընկերության ներկայացուցչությունը։ Այդ ընկերությունը, որը նույնպես «Ռոսատոմի» կառույցից է, Հայաստանի ԱԷԿ-ի վերանորոգման գլխավոր կապալառուն է։

«Այստեղ ընկերության մի քանի մասնագետ է աշխատում, առայժմ դա բավական է»,-պարզաբանել է Սևիկյանը։

Քննարկվում է նաև, թե որ աշխատանքները(օրինակ՝ շինարարություն և տեղադրմուն) հայկական ընկերությունները կարող են ինքնուրույն իրականացնել, իսկ որ մասնագիտացված աշխատանքների համար է օգնություն պետք լինելու։ Հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը՝ հնարավոր է, որ ծրագրային վերանորոգման աշխատանքների ժամկետները տեղափոխեն՝ մայիսի փոխարեն հունիս-հուլիս ամիսներին։

Նշենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի կապիտալ վերանորոգումն արդեն գրեթե ավարտված է։ Կայանում գեներատորները փոխարինված են նորերով, որոնք վառելիքի նախկին ծավալով ավելի շատ էլեկտրականություն են տալիս։ Այս պահին մնացել է վերանորոգել հովացնող աշտարակը, թարմացնել անվտանգության համակարգերը, ինչպես նաև իրականացնել ռեակտորի կաղապարի թրծումը։ Նորոգումից հետո կայանի հզորությունը կաճի՝ 390-ից դառնալով 440 մեգավատ(գեներատորները փոխելուց հետո հզորությունն արդեն մասամբ ավելացել է)։

Ավելի վաղ ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել էր ռուսական ատոմագետների նախազգուշական միջոցառումների մասին։ Բոլոր նախազգուշական և ախտահանման միջոցները ձեռնարկված են։ Մարդկանց առողջական վիճակը մշտական հսկողության տակ է, իսկ աշխատակիցների համար գործականում բացառված են գործուղումները (բացի նրանցից, ովքեր արդեն իսկ աշխատում են գործող նախագծերում)։ 

Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի կառավարության տրամադրած մինչև 270 միլիոն դոլար վարկային գծով (15 տարի ժամկետով) ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհով։ Հաշվի առնելով, որ նորոգման աշխատանքները նախատեսվածից երկար տևեցին (չավարտվեցին 2019թ․-ի վերջին, այլ կավարտվեն 2021-ին)՝ ՀՀ կառավարությունը դիմել էր Ռուսաստանի ֆինանսների նախարարությանը՝ վարկային վճարումները մեկ տարով հետաձգելու խնդրանքով։ Հարցը քննարկվում է երկու երկրների կառավարությունների միջև։

Ըստ թեմայի

Հայկական ԱԷԿ–ի կյանքը երկարացնելու «բաղադրատոմսը» պատրաստ է. մրցույթ է սպասվում
Ռուսաստանը կերկարացնի Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման վարկը. նախարար
Հայաստանի ԱԷԿ–ը 65 օրով կկանգնի վերանորոգման համար. փոխնախարար
թեգերը:
Ռուսաստան, Արտակարգ դրություն, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)

Գլխավոր թեմաներ