15:44 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
505 0 0

Տեղեկություններ կան, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորում են ստացել նաև հայաստանյան զինուժի երկու զինծառայողներ:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում այսօր երեկոյան ադրբեջանական գնդակից դպրոցական երեխա է վիրավորվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նրա տեղեկություններով՝ վիրավոր երեխան այժմ գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, որտեղ նրան վիրահատում են։

Ստեփանյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունը քիչ անց հանդես կգա դեպքի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ:

Հիվանդանոցից էլ Sputnik Արմենիային ասացին, որ երեխան այժմ վիրաբուժական բաժանմունքում է, սակայն նրա վիճակի մասին հրաժարվեցին մանրամասներ  հայտնել:

Նշենք, որ որոշ տեղեկություններով (որոնք այս պահին ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել են)՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորում են ստացել նաև հայաստանյան զինուժի սահմանապահ ուժերի երկու զինծառայողներ:

Ադրբեջանական կրակոցից զինծառայող է մահացել

Ըստ թեմայի

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը մարտական կորուստ ունի. լուսանկար
Ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի Կոթի գյուղի վրա
Ադրբեջանական կողմը Տավուշի հատվածում կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Տավուշի մարզպետը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաղթահարելու ձև է առաջարկում
թեգերը:
Տավուշ, Վիրավոր, երեխա, կրակոց, սահմանապահ, Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ