15:21 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Հիվանդանոցից Sputnik Արմենիային քիչ առաջ հայտնեցին, որ երեխան դեռ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. Ադրբեջանական կրակոցից վիրավորված Տավուշի Ոսկեվան համայնքի 15–ամյա  տղայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Նա այժմ հիվանդանոցում է»,- մեզ հետ զրույցում ասաց նա: 

Հիշեցնենք, այսօր երեկոյան ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում ադրբեջանական գնդակից դպրոցական երեխա էր վիրավորվել: Երեխային տեղափոխել են Նոյեմբերյանի Նասիբյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են։

Հիվանդանոցից Sputnik Արմենիային քիչ առաջ հայտնեցին, որ երեխան դեռ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, սակայն նրա վիճակի մասին հրաժարվեցին մանրամասներ հայտնել:

Պաշտպանության նախարարությունը խոստացել է հանդես գալ դեպքի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ:

Ըստ թեմայի

«Արցախին հերոսական անցյալով ղեկավար է պետք». Քոչարյանն ուղերձով դիմել է արցախցիներին
Վտանգավոր չէ՞. Արցախ մեկնող լրագրողները կորոնավիրուսի թեստ են հանձնել
Անկանխատեսելի ընտրություններ Արցախում. ո՞վ է ֆավորիտը
թեգերը:
Մարզպետ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, վիրահատություն, երեխա, կրակոց, Տավուշ

Գլխավոր թեմաներ