14:24 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
364 0 0

Ռուսաստանը Հայաստանին տվել է կորոնավիրուսային վարակի հայտնաբերման 1500 թեստ։ ՌԴ դեսպանը խոսել է համավարակի դեմ համատեղ պայքարի մասին։

Կորոնավիրուսային վարակը ծայրահեղ ծանր փորձություն դարձավ պետությունների և դրանց տարբեր ինստիտուտների համար։ Անգամ աշխարհի ուժեղագույն խաղացողներն են համավարակի առաջ անպաշտպան մնում։ Այս պայմաններում դաշնակից երկրների սերտ համագործակցությունն ու համախմբումն այլընտրանք չունեն։

Որքանո՞վ են Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ կորոնավիրուսի դեմ պայքարին, փոխազդեցության ի՞նչ ուղղություններ կան. այս ամենի մասին Sputnik Արմենիա գործակալությունը զրուցել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպրիրկինի հետ։

-Սերգեյ Պավլովիչ, մի փոքր պատմեք այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը կորոնավիրուսի տարածումը կաննխելու համար։

-Նոր տիպի կորոնավիրուսի սրընթաց տարածումն ու դրանից բխող սպառնալիքները կարճ ժամանակում համաշխարհային մարտահրավեր դարձան` հարվածի տակ դնելով մեր մոլորակի գրեթե բոլոր պետություններին ու այնտեղ ապրող ժողովուրդներին։

Ռուսաստանն առաջին իսկ օրերից մեծ ուշադրությամբ է հետևել վարակի տարածման զարգացումներին, և հիվանդության մասշտաբների ընդլայնման առաջին իսկ նշանների ի հայտ գալուն պես գործուն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ՝ առաջնորդվելով առաջին հերթին մեր քաղաքացիների անվտանգության ապահովմամբ։ Բոլոր սահմանափակող միջոցառումները, այդ թվում այլ երկրների քաղաքացիների շահերին դիպչողները, բացառապես ժամանակավոր և հարկադրված բնույթ են կրում։

Գլխավոր խնդիրն ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր մարդկանց կյանքին սպառնացող վտանգն է, առաջին հերթին՝ ծերերի և խրոնիկ հիվանդություններով տառապողների, որոնք ռիսկի գոտում են։

Ռուսաստանի և երկրի ՆԳՆ-ի համար առաջնահերթ խնդիր է աշխարհի բոլոր երկրներից մեր քաղաքացիների անհապաղ և անվտանգ տունդարձի կազմակերպումը։ Այդ նպատակով ներքին գործերի նախարարությունում  ստեղծվել է Համակարգող շտաբ, որը ղեկավարում է ներքին գործերի նախարարի տեղակալ Օ․Վ․ Սիրոմոլոտովը։ Դրա կազմում են նախարարության տարածքային և մի շարք ֆունկցիոնալ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, առաջին հերթին՝ իրավիճակային-ճգնաժամային կենտրոն դեպարտամենտը(ДСКЦ), որն իր վրա է վերցրել գերատեսչության աշխատանքի համակարգման, մեր դեսպանությունների և քաղաքացիների հետ շփման հիմնական բեռը։

Դեպարտամենտում գործում է շուրջօրյա բազմալիք «թեժ գիծ», որի օպերատորներն ընդունում և մշակում են այն քաղաքացիների դիմումները, որոնք արտասահմանում ծանր կացության մեջ են հայտնվել: Մեր դեսպանատներն և հյուպատոսարանները Կենտրոնական ապարատի հետ համակարգված հսկայական աշխատանք են կատարում ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝  այդ պահին նրանց գտնվելու երկրի իշխանությունների հետ սերտ համագործակցության միջոցով։

-Ինչպես հայտնի է, ՌԴ-ում բազմահազարանոց հայկական սփյուռք կա, որի ներկայացուցիչները, այսպես ասած, երկու հայրենիք ունեն։ Քանի՞ ՌԴ քաղաքացի է, Հայաստանում գտնվելով, խնդրի բախվել կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված սահմանափակումների պատճառով։

-Իսկապես մեր երկրների և մարդկանց միջև շատ սերտ կապ կա։ Այսօր Ռուսաստանում բավական շատ հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիներ են ապրում և աշխատում։ Բնական է, որ նրանք այցելում են իրենց պատմական հայրենիքը և այստեղ ապրող ազգականներին։ Միաժամանակ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն ռուսաստանցիների համար, ովքեր դեռ ծանոթ չեն այս երկրի հետ։ Ավելին, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ Հայաստան են ժամանում ոչ միայն զբոսաշրջային նպատակով, այլև իրենց մասնավոր կամ աշխատանքային գործերով։

Ռուսաստանը դադարեցնում է կանոնավոր ու չարտերային չվերթերն այլ երկրների հետ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արտակարգ դրության ռեժիմի սահմանումը և սահմանների փակումը, ինչպես դուք նշեցիք, անակնկալի բերեց զգալի թվով Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների: Մենք, ցավոք, ճշգրիտ թվեր չունենք։ Օրինակ` միայն անձնական ավտոտրանսպորտով այս խնդրին բախվել է ավելի քան 300 ռուսաստանցի։

Բանն այն է, որ Թբիլիսիում արտակարգ դրություն հաստատելու պատճառով փակվել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանը, որն այսօր Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ուղին է։

-Մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին իրադարձությունների այդպիսի զարգացմանը։ Հաջողվո՞ւմ է շտկել իրավիճակը։

-Խոստովանում եմ` մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը հեշտ չէ և բացի օպերատիվությունից նաև համալիր լուծումներ և ոչ սովորական մոտեցումներ է պահանջում։ Զանազան սահմանափակումների հետ կապված բարդությունների ֆոնին դեսպանությունը բախվում է նաև մարդկային զգացմունքների հետ, որոնք որոշ դեպքերում խուճապային են։ Այնուամենայնիվ, դրան ըմբռնումով ենք վերաբերվում, փորձում ենք մարդկանց հանգստացնել և ոգևորել։

Ամենախնդրահարույցն անձնական ավտոմեքենաներով  Հայաստան եկած քաղաքացիների Ռուսաստան վերադարձն է։ Չնայած Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կենտրոնի տարածքում հնարավոր է մեքենաներն անվճար երկարաժամկետ պահպանման թողնել, մարդկանց մեծ մասը հայտարարեցին, որ այդպիսի տարբերակն անընդունելի է` հղում անելով մի շարք փաստացի հարգելի պատճառների, օրինակ՝  որ մեքենան հարկավոր է աշխատանքի, հիվանդ ազգականների տեղափոխման համար և այլն։ 

Ռուսաստանի ՆԳՆ-ն ձեռնարկել է բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների՝ Վրաստանով անցումն ապահովելու համար։ Այդ թվում մեր դեսպանության և վրացի գործընկերների կառուցողական մոտեցման շնորհիվ մեր քաղաքացիների երկու խումբ բարեհաջող տուն են վերադարձել Վրաստանի տարածքով․ առաջինը՝ մարտի 24-ին, երկրորդը՝ մարտի 27-ին։

Ցավոք, Վրաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի և ավտոճանապարհներին բեռնատար տրանսպորտի ծայրահեղ կուտակման պատճառով չհաջողվեց մինչև մարտի 30-ը կազմակերպել մնացած խմբերի մեկնումը(ՌԴ կառավարության  2020թ․-ի մարտի 27-ի N763-р որոշման համաձայն 2020թ․-ի մարտի 30-ից, Մոսկվայի ժամանակով ժամը 00։00-իս սկսած ՌԴ ցամաքային սահմանների հատումը սահմանափակվում է)։

Առիթից օգտվելով, ցանկանում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ այս պահին տուն վերադառնալու միակ ճանապարհն օդային է։

-Մեզ հայտնի է, որ Ռուսաստանն օգնում է Հայաստանին կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում։ Օրինակ՝ ռուսական կողմը մեզ 1500 հատուկ թեստ է փոխանցել։ Այս հարցում հետագա օգնության տրամադրում  նախատեսվո՞ւմ է։

-Իհարկե, այս հարցում ռուսական կողմը կողմնորոշվում է Հայաստանի իշխանության դիմումներով։ Վստահ եմ, որ, հաշվի առնելով մեր դաշնակցային, եղբայրական հարաբերությունները, ցանկացած նման դիմում կդիտարկվի առավելագույնս ուշադիր և կառուցողական կերպով։

Ռուսաստանը կօգնի Իտալիային պայքարել կորոնավիրուսի դեմ

Կցանկանայի նշել, որ Հայաստանում աշխատող ռուսական կապիտալով ընկերությունները ևս անմասն չեն մնում։ Օրինակ` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, «ՎՏԲ Արմենիա» բանկը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն միացել են ՀՀ ֆինանսների նախարարության մեկնարկած կորոնավիրուսի տարածման կանխարգելման և հաղթահարման նպատակով դրամահավաք-արշավին:

Այսօրվա ճգնաժամային իրավիճակը միջազգային հանրության հասունության և համերաշխության թեստ է ։ Մաղթում եմ բոլորիս, որ այս թեստը հաջողությամբ հանձնենք:

թեգերը:
կորոնավիրուս, Սերգեյ Կոպիրկին, Դեսպան, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ