04:13 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
194 0 0

Չարենցավանցիներն անհանգստանալու կարիք չունեն ու կարող են ազատ ելումուտ անել հայրենի բնակավայր:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տգիրան Ավինյանը նոր որոշում է կայացրել, որով չեղարկել է շուրջ մեկ ժամ առաջ կայացրած մեկ այլ որոշում: Դրանով նախատեսվում էր այսօրվանից մինչև ապրիլի 5-ը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում մուտք ու ելքի արգելքներ սահմանել ու հատուկ հսկիչ կետեր տեղակայել քաղաքի մուտքերի մոտ: Բացառություն էր սահմանվում միայն Չարենցավանին հարակից Ֆանտան գյուղի տարածք մուտք ու ելքի ժամանակ: 

Հետաքրքական է, որ պարետի որոշումը կառավարության պաշտոնական կայքում տեղադրելուց որոշ ժամանակ անց
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը facebook-ում գրեց, որ այդ որոշումը պարետատան տեխնիկական սխալի արդյունք է:

«Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության»,- գրել էր մարզպետը:

Եվ ահա՝ որոշման հրապարակումից 1-2 ժամ անց, պարետը նոր որոշում է հրապարակում, որով չեղյալ է հայտարարում իր նախորդ որոշումը: Ասել է թե՝ չարենցավանցիներն անհանգստանալու խնդիր չունեն ու կարող են ազատ ելումուտ անել հայրենի բնակավայր:

Չարենցավանը՝ փակ գոտի՞. պարետի որոշումը ժամանակից շո՞ւտ է հրապարակվել

Ըստ թեմայի

Ի՞նչ կփոխի և ի՞նչ չի կարող փոխել ներկայիս արտակարգ դրությունը
Անկախ Հայաստանում քանի անգամ և ինչու է արտակարգ դրություն հայտարարվել
Արտակարգ դրությունը կարող է ձգվել մինչև մեկ տարի. ԱԺ նախագահ
թեգերը:
Ռոմանոս Պետրոսյան, Հայաստան, Չարենցավան, Տիգրան Ավինյան, Արտակարգ դրություն

Գլխավոր թեմաներ