14:08 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24701

Ընդդիմության բացակայությունը չխոչընդոտեց, որ կառավարության ներկայացրած նախագիծն ընդունվի երկրորդ փորձից:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Խորհրդարանը` բացառապես իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ, քիչ առաջ երկրորդ փորձից ընդունեց կառավարության առաջարկած՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր 71 պատգամավորները:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր արդեն երրորդ անգամ էր նիստ գումարել՝ քննարկելու և երկրորդ ու վերջնական ընթերցմամբ քվեարկելու կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը:

Ինչպես քննարկման մեկնարկին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախագծում առաջին ընթերցումից հետո կատարվել են երկու տեխնիկական փոփոխություններ այն մասին, որ արտակարգ դրության ավարտից հետո օրենքից բխող որևէ միջոցառում չի կարող իրականացվել և որ հավաքագրված տվյալները ոչնչացվելու են դրանք մշակողների կողմից:

Ինչպե՞ս խանութ գնալ արտակարգ դրության ժամանակ

«Եվս մեկ լավ առիթ է շեշտելու, որ նախագիծը բացարձակ չի վերաբերում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանը, կարճ հաղորդագրությունների վերահսկմանը, նման տեխնիկական հնարավորություններ էլ չեն ստեղծվում այս նախագծով: Եվս մեկ անգամ լավ առիթ է շեշտելու, որ բոլոր այս կարգավորումները վերաբերում են բացառապես համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրությանը, և միակ նպատակն է նպաստելու ՀՀ բնակչության առողջության պահպանմանը»,- ասաց նախարարը:

Նշենք, որ արտահերթ նիստի ինչպես առաջին հատվածում, այնպես էլ երկրորդին ընդդիմադիր երկու խմբակցությունները չէին մասնակցում:

Հիշեցնենք, որ օրինագծերի փաթեթը մարտի 30-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն այսօր երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ նախագիծը չստացավ անհրաժեշտ ձայների քանակն ու չընդունվեց:

Մի քանի ժամ անց, սակայն, կառավարությունը նոր որոշում կայացրեց ու նույն փաթեթը դարձյալ ուղարկեց խորհրդարան՝ արտահերթ նիստում քննարկելու, ընդ որում՝ զրոյից՝ թե՛ առաջին, և թե՛ երկրորդ ընթերցմամբ:

Ինչ կտա արտակարգ դրության ռեժիմը հայերին, կամ ինչ անել, եթե անելիքդ որոշողը դու չես

Այսօր 17:00-ին գումարված արտահերթ նիստի առաջին հատվածում «Իմ քայլը» խմբակցությանը հաջողվեց ընդդիմության բացակայության պարագայում ընդունել նախագիծն առաջին ընթերցմամբ:

Հիշեցնենք՝ կառավարության առաջարկած նախագիծը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար:

Դրանք են՝ տվյալ հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, խոսակցության սկզբի և ավարտի մասին տեղեկություններ, իսկ զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ նաև այդ հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ:

Նախագծում նշվում է, որ արգելվում է խոսակցության բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, հեռախոսային խոսակցությունն ու դրա ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը:

Ընդ որում՝ օգտատերերից հավաքագրված անձնական տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:

Ի՞նչ է սպառնում արտակարգ դրության կանոնները խախտողներին

Ըստ թեմայի

Աշխատանքի գնացողն առաջիկա օրերին պետք է ապացույց ունենա, որ գնում է աշխատավայր
Բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք սահմանափակել ՀՀ-ում մարդկանց տեղաշարժը. Ավինյան
Բիզնեսի ճգնաժամն այսօր և 90–ականներին. «հակավիրուսային» ինչ փաթեթ կառաջակի կառավարությունը
թեգերը:
Արտակարգ դրություն, հեռախոս, ԱԺ

Գլխավոր թեմաներ