20:52 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1480)
49710

Պարետի նոր որոշմամբ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Տեղեկությունը հրապարակված է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի ուղևորներ, պարետի հանձնարարականով մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, բացառությամբ երկաթուղային տրանսպորտի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, թույլատրվում է միայն տաքսիների գործունեությունը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ մետրոյի գործունեության 39 տարիների մեջ առաջին անգամ է դադարեցվում դրա շահագործումը։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածումը կանխարգելելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Սահմանափակվել է ոչ միայն սրճարանների, զվարճանքի վայրերի գործունեությունը, այլ նաև քաղաքացիների տեղաշարժը։

Երեկ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանափակումները խստացվեցին։

Այսօր կեսգիշերից քաղաքացիներն անգամ աշխատանքի գնալիս պետք է նոր ձևաթուղթ ունենան գործատուի կողմից տրված, որտեղ նշված կլինի` որտեղ են աշխատում և ինչ գրաֆիկով։

Խստացված սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 12-ը ներառյալ։

Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 571 դեպք է հաստատվել:

Ունենք 3 մահ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 571

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1480)

Ըստ թեմայի

Ապրիլի 1-ից կգործի Ավինյանի նոր որոշումը. տեղաշարժի սահմանափակումներն ավելի խստացվեցին
Կորոնավիրուսը չի նահանջում. աշխարհում վարակակիրների թիվը շուրջ 860 հազար է
Ինչպե՞ս խանութ գնալ արտակարգ դրության ժամանակ
թեգերը:
Երևան, Հայաստան, կորոնավիրուս, մետրո

Գլխավոր թեմաներ