13:47 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14310

«Սրտի կանչ» ջոկատի անդամները փնտրում են այն հայերի հետնորդներին, որոնք Հայրենական մեծ պատերազմի տարիներին մահացել են Ռոստովի մարզի տարածքում։

Մարիա Նաումենկո, Sputnik

Ակտիվիստները փնտրում են Ղազախստանից 31 զինվորի, Ղրղզստանից հինգ մարտիկների, Հայաստանից չորս ու Ադրբեջանից ինը զինվորի բարեկամներին։ Ութ զինվորի բարեկամները կարող են Բելառուսում լինել, տասինը՝ Վրաստանում։ Եվս երկու զինծառայողի հետնորդներին կամավորները հույս ունեն գտնել Աբխազիայում ու Տաջիկստանում։

«Փորձեցի սոցցանցերում գտնել զինվորների ազգանունները կրող մարդկանց, որոնք այդ երկրներում են ապրում։ Առցանց տիրույթում որոնողական թեմաներ ստեղծեցի։ Հաջողվեց գտնել մահացած զինվորների ընտանիքների մի մասին։ Մյուս դեպքերում որոնումը դեռ արդյունք չի տվել», - ասում է ջոկատի հրամանատար Դմիտրի Վորոնովը։

Ռազմաճակատում մահացած հայ զինվորների շարքում կան Հայաստանի ու Ղարաբաղի տարբեր շրջաններում ծնված մարդիկ։ Բոլորը մահացել են Ռոստովի մարզում մարտական գործողությունների ժամանակ։

Սրտի կանչով են որոնող դառնում

Վորոնովի խոսքով` յուրաքանչյուր ոք ցանկացած երկրից կարող է օգնել որոնողներին, եթե ժամանակ ու հնարավորություն ունի։

«Պարտադիր չէ ջոկատի պաշտոնական անդամ լինել, չէ՞ որ օգնությունը տարբեր է լինում՝ մարդը կարող է պարզապես տարածել սոցցանցերում զինծառայողների հետնորդներին փնտրելու մասին հրապարակումը, դա արդեն օգնություն է։ Մենք մեծ որոնողական շարժում ենք, ոչ թե ջոկատ, քանի որ մարդիկ սրտի կանչով են դրանով զբաղվում», - պարզաբանում է ջոկատի ղեկավարը։

Վորոնովն ասաց, որ «որոնողական եղբայրության» գործընկերներն օգնում են վեր հանել զինվորների աճյունները, իսկ ինքն արխիվային գործերով է զբաղվում։

«Ուսումնասիրում եմ Ռոստովի մարզի Շախտի քաղաքն ու շրջակայքը։ Այնտեղ բազում անանուն գերեզմաններ կան։ Գնում եմ, խոսում տեղացիների հետ, հնաբնակներին եմ գտնում, նրանք էլ պատմում են՝ ինչն ինչոց է, քանի որ գյուղերում ոչ մի փաստաթուղթ չկա։ Ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա նաև տեղական իշխանության ու դպրոցների կայքերում։ Փշուր–փշուր տեղեկություն ենք հավաքել։ Տարիներ են անցնում, մինչև գերեզմանը «սկսում է խոսել»», - ասում է Վորոնովը։

Նա խոստովանում է՝ բարեկամի գերեզմանը գտած հետնորդների երջանկության արցունքները վեր են շնորհակալության ամեն տեսակ խոսքերից։

«Հենց երեկ մի զինվորի ընտանիք գտանք` նրա երեք դուստրերին։ Պարզապես ցնցված էին, քանի որ հայրը պատերազմ էր գնացել ու կորել էր։ Նա թաղված է Շախտի քաղաքում, ու հիմա նրա բարեկամները գիտեն այդ մասին», - ասում է Դմիտրին։

Sputnik Արմենիան հրապարակում է Մեծ հայրենականի տարիներին մահացած հայ զինվորների ու զորակոչիկների անունները։ Եթե ծանոթ ազգանուններ տեսնեք, կարող եք դիմել Sputnik Արմենիայի խմբագրություն և կապ հաստատել որոնողների հետ։

Ավանեսով Սուրեն Իվանի (Հովհաննեսի), ծնվել է 1909 թվականին, շարքային, Հարավային Ճակատի 407 առանձին մոտոհրաձգային գումարտակի սանիտար, զորակոչվել է 20.10.1941 թվականին Հադրութի շրջանային զինկոմիսարիատից, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։ Ս․Ի․Ավանեսովը մահացել է 30.11.1941 թվականին №80 ռազմադաշտային հոսպիտալում և թաղված է Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Նրա կինը՝ Ավանեսովա Աննա Պորսադովան, ապրել է Հադրութի շրջանի Եդիշա գյուղում (այժմ` Արցախի Հանրապետություն)։

Ավանեսյան Նարիման Ալեքսանի, ծնվել է 1924 թվականի ծնված, 417 –րդ հրաձգային դիվիզիայի 69-րդ հրաձգային գնդի շարքային, ծննդավայրը՝ Մարտունու շրջան։ Զորակոչվել է 28.02.1943 թվականին Մարտունու շրջանային զինկոմիսարիատից, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։ Ն․Ա․ Ավանեսյանը մահացել է 02.04.1944 թվականին №5782 տարհանման հոսպիտալում ու թաղվել Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Անհետ կորած է համարվում (անուն/ազգանուն/հայրանունը սխալ գրելու պատճառով)։ Նրա հայրը՝ Ավանեսյան Ալեքսանը, ապրել է Հայկական ԽՍՀ-ում, Մարտունու շրջանում։

Հայրապետյան Հայրիկ (Էրիկ) Արևշատի (Արևմատի, Արմատի), ծնվել է 1924 թվականին, շարքային, ծնունդով Հայկական ԽՍՀ-ից, Կարճաղբյուր գյուղ, զորակոչվել է Վարդենիսի շրջանային զինկոմիսարիատից։ Հայրապետյան Հ․Ա․-ն մահացել է 23.03.1945 թվականին հոսպիտալում, թաղվել Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Ազգականներն ապրել են Կարճաղբյուր գյուղում։

Ռազգոև (Ռոզգոև) Համեդ (Հասիեդ), ծնվել է 1919 թվականին, Հարավային ճակատի (դաշտային փոստի ծառայություն 29) 1137-րդ հրաձգային գնդի շարքային, ծնվել է Հայկական ԽՍՀ-ում, Թալինի շրջան։ Զորակոչվել է Թալինի շրջանային զինկոմիսարիատից։ Ռազգոև Հ․-ն մահացել է 22.11.1941 թվականին № 576 շարժական դաշտային հոսպիտալում, թաղվել Ռոստովի մարզի Շախտի քաղաքի գերեզմանատանը։ Նրա ազգականները բնակվել են Թալինի շրջանում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում)։

Օհանով Ռուբեն Իվանի, ծնվել է 1920 թվականին, Հյուսիսկովկասյան ճակատի ինժեներային գումարտակի 9–րդ ջոկատի շարքային։ Ծննդավայրը՝ Ադրբեջանական ԽՍՀ, քաղաք Կիրովաբադ։ Զորակոչի վայրը՝ Կիրովաբադի շրջանային զինկոմիսարիատ, Ադրբեջանական ԽՍՀ, Կիրովաբադ։ Մայրը՝ Օհանովա Վարվարա Սողոմոնի, բնակվել է Ադրբեջանական ԽՍՀ-ում, Կիրովաբադ քաղաքում, Կերչանովի փողոց, տուն 37։

Սահակյան Արկադի Լևոնի, ծնվել է 1922 թվականին, սերժանտ (կրտսեր հրամանատար), բաժնի հրամանատար, ծնվել է Կրասնովոդսկ քաղաքում, զորակոչվել է Դերժինսկի շրջանի շրջանային զինկոմիսարիատից, ք․Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ։ 1942 թվականից անհետ կորած է համարվում։ Հայրը՝ Սահակյան Լևոնն ու մայրը ապրել են Բաքվում` Սվերդլովսկի փողոց, 22/23 միկրոշրջան, բլոկ 4, բնակարան 39:

Ըստ թեմայի

Փաշինյանի մոսկովյան այցը չի չեղարկվել. խոսնակ
Հայերի համար լավագույն թեյը սուրճն է․ պատերազմի վետերանը բնակարանի բարելավման կարիք ունի
«Հենդե խոխ». հոսպիտալ դարձած դպրոցի միոտանի ուսուցչի գերմաներենն ու հայի արյունով ռուսը 
թեգերը:
Զինվոր, Հայրենական մեծ պատերազմ, Հայաստան

Գլխավոր թեմաներ