12:45 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (817)
33710

Նրանք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ, ապա կսկսեն աշխատել կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի: Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողներ, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում»,- նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Այսպիսով՝ Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել), լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ, ռեանիմատոլոգներ, բուժքույրեր, մայրապետներ:

Հետաքրքրված մասնագետները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել hr@moh.am էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով։

Հիշեցնենք Հայաստանում այս պահի դրությամբ կորնավիրուսով վարակվելու 571 դեպք է հաստատվել:

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի գործում

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (817)

Ըստ թեմայի

«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը
Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին
«Ուզում եմ բժիշկ դառնալ». Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն խոսում և շարժվում է
Քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցեն բժիշկներին
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, բուժքույր, բժիշկ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ