00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե զանգ եղել է, բայց հանդիպում՝ ոչ, ապա համակարգի համար դա հետաքրքիր չէ. Բադասյան

© Sputnik / Asatur YesayantsМинистр юстиции Рустам Бадасян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Министр юстиции Рустам Бадасян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագծի միջոցով պոտենցիալ վարակվածներն ավելի վաղ կիմանան իրենց վարակված լինելու հնարավորության մասին։ Այս ամենի նպատակը մեկ վարակակրի կողմից վարակված անձանց շրջանակը նվազագույնին հասցնելն է։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում կամ կարճ հաղորդագրությունների բովանդակության նկատմամբ վերահսկողություն չի լինելու։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության մամուլի կենտրոնում որոշ մանրամասներ ներկայացրեց Ազգային ժողովի վավերացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացում անելու համար ներկայացված օրենսդրական փաթեթից։

Նախարարի խոսքով՝ գաղտնալսման, զրույցների և հաղորդագրությունների բովանդակության վերաբերյալ տեղեկությունների բացահայտման հնարավորություն չի լինելու նույնիսկ տեխնիկապես։

«Այս կարգավորումները, որոնք նախատեսում են մասնավոր, ընտանեկան կյանքի և մի շարք իրավունքներին համաչափ միջամտություն, բացառապես արտակարգ դրության ընթացքում են կիրառվելու, ընդ որում, այնպիսի արտակարգ դրության, որը հայտարարվել է համաճարակի հիմքով»,- նշում է Բադասյանն ու մանրամասնում՝ այլ հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում նման միջամտություն չի իրականացվելու։

Իսկ այս պարագայում հավաքված տվյալները՝ անձնավորված և ոչ անձնավորված, ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից կամ համապատասխան միջոցառման ավարտից հետո, եթե այն ավելի վաղ լինի, քան արտակարգ դրության ավարտը։

Пресс-конференция министра здравоохранения Армении Арсена Торосяна на тему коронавируса (19 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»»․ Թորոսյան

Նախարարը նշում է՝ իրավաբաններն իրեն հարց էին ուղղում՝ արդյո՞ք այս միջամտություն այն վերջին միջոցն էր, առանց որի հնարավոր չէր լինի պայքարել համաճարակի տարածման դեմ։

Մինչ հարցին պատասխանելը Ռուստամ Բադասյանը հիշեցնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ երեկ ներկայացրած վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ կորոնավիրուսով վարակվելու նման տեմպի պահպանման դեպքում հիվանդների թիվը կրկնապատկվելու է յուրաքանչյուր յոթ օրը մեկ։ Դա նշանակում է՝ ապրիլի 7-ին Հայաստանում կլինի մոտ 1000 կորոնավիրուսով վարակված, ապրիլի 14-ին այդ թիվը կրկնապատկված կլինի ու կդառնա 2000։

Ստեղծված ավտոմատ համակարգը միանգամից այդ երկու տվյալներն է համադրում՝ զանգելու փաստը և միևնույն տեղանքում հայտնվելը, ինչը որոշվում է տեղորոշման միջոցով։ Եթե կա վարակակրի զանգ և միևնույն տեղանքում զանգի հասցեատիրոջ հետ պարբերաբար հայտնվելու փաստ, ապա դա նշանակում է, որ վարակի փոխանցման ռիսկի գործոն կա։

Ինչու COVID-19-ից բուժվածների վիճակագրական տվյալներ չեն հրապարակում. ԱՀԿ մեկնաբանությունը

«Ենթադրենք՝ վարակակիրը նոր է թեստավորվում, նա շփվել է տասն անձի հետ: Նրանցից հինգն, օրինակ, պոտենցիալ վարակակիր է։ Իրենց պոտենցիալ վարակված լինելու մասին նրանք կիմանան, երբ որ վարակակրի թեստի արդյունքները լինեն, դրանից հետո էլ պարզվի վարակակիր անձի շփման շրջանակը։ Այս նախագծով փոխվում է այն, որ անմիջապես ավտոմատացված տվյալների հիման վրա համադրվում են տեղեկությունները, ու այդ հինգ անձինք ավելի վաղ են տեղեկացվում, որ հնարավոր է՝ իրենք վարակվել են»,- հանգամանալից բացատրում է արդարադատության նախարարը՝ նշելով, որ դրանից հետո կկիրառվեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման սահմանափակումները, նրանք անզգուշաբար չեն շփվի իրենց հարազատների հետ՝ նրանց ևս վարակը փոխանցելով։

Медицинский центр Норк-Мараш - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են բժիշկներ, ռեանիմատոլոգներ, մայրապետներ...

Նա հավելում է՝ նախագծի նպատակն է նվազագույնի հասցնել մեկ վարակակրի կողմից վարակված անձանց շրջանակը։
Բադասյանը մեկնաբանում է՝ եթե վարակակրի հետ եղել են նույնիսկ հաճախակի հեռախոսային զրույցներ, բայց հանդիպում չի եղել, այսինքն՝ նույն տեղանքում վարակակիրն ու զանգի հասցեատերը չեն եղել, ապա համակարգի համար դա հետաքրքիր չէ։

Ամեն դեպքում, դա չի նշանակում միանգամից մեկուսացում։ ԱԻՆ աշխատակցի կողմից կատարվելու է զանգ, ճշտվելու են որոշակի տվյալներ, միայն դրանից հետո է որոշում կայացվելու։

Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանված։ Մարտի 25-ից ապրիլի 12-ը լրացուցիչ սահմանափակված է քաղաքացիների ազատ տեղաշարժը։ 

Այս պահի դրությամբ երկրում կորնավիրուսով վարակվելու 571 դեպք է հաստատվել:

ՀԱԷԿ-ի աշխատակիցների մի մասն աշխատում է տնից. այստեղ կանխում են վարակի հնարավոր տարածումը

Լրահոս
0