12:29 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ, որոնք հիմա նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը

Президент Армен Саркисян в Пантеоне Ераблур почтил память героев, погибших во время апрельской войны (2 апреля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ Եռաբլուրում

հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը:

Президент Армен Саркисян в Пантеоне Ераблур почтил память героев, погибших во время апрельской войны (2 апреля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ Եռաբլուրում

Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք աշխատանքի են ընդունվել «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ապահովել աշխատանքով:

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանների ֆոտոցուցահանդեսին. տեսանյութ

Президент Армен Саркисян в Пантеоне Ераблур почтил память героев, погибших во время апрельской войны (2 апреля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ Եռաբլուրում

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող հայրենիքի պաշտպանները ծաղիկներ են դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Президент Армен Саркисян в Пантеоне Ераблур почтил память героев, погибших во время апрельской войны (2 апреля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ Եռաբլուրում

Ապրիլյան քառօրյան. տեսանյութ՝ առանց մեկնաբանությունների

Ըստ թեմայի

«Կյանք ու կռիվ 2». Ապրիլյան պատերազմն ու ֆիլմի հերոսները 25 տարի անց
Ապրիլյան դիմակայության մասնակից շարքայիններին սպայական կոչումներ են շնորհվել
Ուսման վարձի զեղչ՝ ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների համար
թեգերը:
Լուսանկար, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Եռաբլուր պանթեոն, Նախագահ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ