05:12 16 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.50
  • GBP610.52
  • EUR553.64
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1246)
102810

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նոր տվյալներ է հաղորդել Հայաստանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասավ 663-ի: Տեղեկությունը հրապարակել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հաղորդվում է, որ բուժվածները 33-ն են, փաստացի բուժվողները՝ 626-ը: 2940 թեստի պատասխան բացասական է եղել: 

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 571 էր։ Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից 30–ի վիճակը ծանր է։

Երկրում արդեն կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ: Հայաստանում երեկվանից չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց ձեռքին ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: 

Նրանք շարունակում են ժպտալ․ ովքե՞ր են կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողները

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1246)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը չի նահանջում. աշխարհում վարակակիրների թիվը շուրջ 860 հազար է
Հայաստանի և Իսրայելի մասնագետները կքննարկեն կորոնավիրուսի հաղթահարման ձևերը
Հայաստանում 4-րդ մարդը մահացավ կորոնավիրուսից
թեգերը:
հիվանդանոց, հիվանդ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ