16:50 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (787)
94501

Հայաստանում կորոնավիրուսից մահացողը 78–ամյա մի կին է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից հերթական` 6-րդ մահվան դեպքն է գրանցվել. տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը»,–գրել է նա։

Նիկողոսյանի խոսքով` մահացողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։

Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել` մահացողը 68-ամյա մի տղամարդ էր, որն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։

Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է։ Մահվան առաջին դեպքը գրանցվել էր մարտի 26-ին։ Եվս երկուսը մահացել էին մարտի 29-ին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կորոնավիրուսով վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են. նրանցից մեկը երիտասարդ է։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (787)

Ըստ թեմայի

Դեսպանատունը զբաղվում է «Դոմոդեդովոյում» մնացած ուղևորների խնդրով. ԱԳՆ
«Պոբեդան» հայտնել է չվերթերի դադարեցման պատճառը. աշխատակիցները կորոնավիրուսով են վարակվել
Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորովիրուսով. IRIB
թեգերը:
Կին, Մահ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ