01:53 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1212)
100 0 0

Այդ գումարի մեջ է մտնում նաև չեղարկված գործուղումների, չկնքված պայմանագրերի համար նախատեսված միջոցները:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։ Facebook-ի իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 

Միրզոյանը մանրամասնել է, որ վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միրզոյանը հայտնել էր, որ ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցվեն  կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։

ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կուղղվեն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1212)

Ըստ թեմայի

Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. ԱՀԿ–ն ճշգրիտ թվեր է հրապարակել
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 736
Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը
թեգերը:
ԱԺ, ՀՀ Ազգային ժողով, Արարատ Միրզոյան, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ