15:10 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1368)
436 0 0

Այս իրավիճակը կենտրոնի աշխատանքների վրա էական ազդեցություն չի ունեցել։ Տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված հսկողությունը սահմանային անցակետրում։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակիցների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 17 աշխատակից մեկուսացված են, 14-ը, որոնք ուղիղ կոնտակտ չեն ունեցել՝ ինքնամեկուսացած, ևս 6–ի մոտ թեստի պատասխանը բացասական է եղել։

Տեղեկությունն այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

«Այս պահի դրությամբ նրանց մոտ, բարեբախտաբար, ծանր վիճակ չի գրանցվել»,– ասաց նա։

Վարակի դեպքերը գրանցվել են «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղացված հսկողության ռեժիմի պայմաններում աշխատելու օրերին։

«Մեկի վիճակը լավ էր, ու «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցից արդեն տեղափոխվել է հյուրանոց` մեկուսացման։ Մյուսի մոտ, ով նրա հետ հերթապահել էր, ևս ախտորոշվել էր վարակը։ Նախապես կասկածվում էր թոքաբորբ, բայց դա հերքվեց, ու հիմա շատ լավ է»,– հայտնեց նա։

Հակոբ Ավագյանի խոսքով` այս իրավիճակը կենտրոնի աշխատանքների վրա էական ազդեցություն չի ունեցել։ Տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված հսկողությունը սահմանային անցակետրում։

Փաշինյանը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին

Նշենք` սահմանային հսկիչ կետերում դեռ հունվարի 24–ից հատուկ հսկողության ռեժիմ է գործում, որի ժամանակ Հայաստան ժամանող անձանց մոտ իրականացվում է ջերմաչափում, արտաքին զննում և անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։

Պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի, բայց թանկացում սպասվում է

Հակոբ Ավագյանի տվյալներով` հունվարի 24–ից մինչ օրս 172 ուղևոր հոսպիտալացվել է։ Իսկ արտակարգ դրություն հայտարարելուց հետո` մարտի 19-ից սկսած, երբ Հայաստան ժամանող ուղևորներին սկսեցին պարտադիր կարգով մեկուսացնել, մեկուսացվել է 11 895 ուղևոր։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1368)

Ըստ թեմայի

Երևան–Սոչի չվերթը կարող է չկայանալ
«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների մի մասի գիշերակացի խնդիրը լուծվել է
Ինչպես են նվազեցնում Հայաստան-Վրաստան սահմանին բեռնատարների կուտակումները
թեգերը:
կորոնավիրուս, բժիշկ, ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ