19:49 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
171 0 0

Առաջիկայում խափանման միջոցը փոխելու միջնորդություններ կներկայացվեն առաջնահերթորեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող և բուժօգնություն ստացող 11 անձանց, ինչպես նաև այլ ՔԿՀ-ներում պահվող թվով 9 անձանց վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝  նախաքննության փուլում գտնվող երկու գործով նախնական կալանքի տակ գտնվող 2 անձ, դատախազների նախաձեռնությամբ, ազատ է արձակվել. նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը և հավելում, որ այս գործընթացը շարունակվում է:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, վարակման և դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել և առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, կամ որևէ խրոնիկական հիվանդություն ունեցող կալանավորված անձինք:

Ուսումնասիրության նպատակն է, ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, դիտարկել այս կատեգորիայի անձանց նկատմամբ այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունները, հիմքերը և իրավական մեխանիզմները։ Իհարկե,  գնահատելու է այլ խափանման միջոցների կիրառման դեպքում  նրանց կողմից պատշաճ վարքագծի դրսևորման, ազատության մեջ գտնվելու պայմանները չխախտելու ռիսկերը:

Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը

Ընդհանուր առմամբ, նախնական քննարկումների արդյունքում առաջիկայում նմանատիպ` խափանման միջոցը փոխելու միջնորդություններ կներկայացվեն առաջնահերթորեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող և բուժօգնություն ստացող 11 անձանց, ինչպես նաև այլ ՔԿՀ-ներում պահվող թվով 9 անձանց վերաբերյալ:

Միջնորդությունների քննարկման շրջանակներում դատախազների կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ազատության մեջ գտնվելու պայմանների խախտման, հատկապես պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու ռիսկերի համակողմանի գնահատմանը, դրա արդյունքում միայն համապատասխան դիրքորոշման արտահայտմանը:

Ազատության մեջ հայտնվող անձանց տվյալները դատախազությունը կփոխանցի նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներ՝ ինչպես վերջիններիս կողմից պատշաճ վարքագծի, այնպես էլ պարետի կողմից սահմանված ինքնամեկուսանալու պարտադիր պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով:

Վրաստանի հետ բանակցությունների արդյունքում Հայաստան կվերադառնան 31 քաղաքացիներ

Նշենք, որ ապրիլի 2–ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և պարզվել է, որ ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։

Հաստատված դեպքից հետո թեստավորվել են նաև նույն բաժնի 4 աշխատակիցները, որնց թեստերի պատասխանները ևս դրական են եղել։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։

Ըստ թեմայի

«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից հինգը կորոնավիրուսով են վարակվել
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ծառայողը դատապարտյալին դուրս է բերել խցից, որ մյուսները ծեծեն
Արդարադատության նախարարությունը վստահեցնում է` ՔԿՀ–ներում խուճապի հիմքեր չկան
թեգերը:
կալանք, ՀՀ դատախազություն, դատապարտյալ, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ