06:03 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (800)
330 0 0

Հայաստանում ՌԴ դեսպանատունը մանրամասն ներկայացրել է, թե ինչ պետք է անեն Հայաստանից մեկնելու ցանկություն ունեցող ՌԴ քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը արտասահմանից ՝ կապված համաճարակային իրավիճակի հետ: Տարհանման հետագա գործողություններ մշակելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային հատուկ ձևաթուղթ լրացնել պետական և մունիցիպալ ծառայությունների միասնական պորտալում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

«Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր պայման է չվերթերի ուղևորների ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաև ինքնաթիռ նստելու համար: Նշված պորտալում կտեղադրվի նաև Ռուսաստանի այն քաղաքացիներին սոցիալական աջակցության (օգնության) տրամադրման դիմումի ձևը, որոնք գտնվում են օտարերկրյա պետության տարածքում, հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում և Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու հնարավորություն չունեն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեսպանատունը վստահեցնում է, որ հետևում է իրավիճակի զարգացմանը և կտեղեկացնի փոփոխությունների մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել մինչև ապրիլի 14-ը: Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ: Հայաստանում չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4731-ի:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770–ի։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (800)

Ըստ թեմայի

Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ապրիլի 6-ին չարտերային թռիչք կկազմակերպվի
ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն դիմած քաղաքացիներից միայն 220-ը կկարողանան Երևան վերադառնալ․ դեսպան
Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ