13:58 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
544 0 0

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ոչ միայն փաստերով ներկայացրել է ԶԼՄ–ներում տեղ գտած տեղեկության անճշտությունը, այլև հրապարակել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման/գլխավոր աուդիտորորի բաց նամակը։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից, իսկ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը:

«2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և Եվրոպական Միության մասնագետների կողմից իրականացվել է կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ գործակալությունն ակնկալում է ստանալ կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, գործակալությանն ուղղված դիտարկումները կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարությանը կից ներկայացրել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման/գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի բաց նամակը Հայաստանի հասարակությանը։

Նա նույնպես անդրադարձել է ԶԼՄ–ներում տարածված լուրերին։

«Որպես Միավորված ազգերի կազմակերպության Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով միակ գլխավոր աուդիտոր և նաև մարդ, որը քաջածանոթ է Հայաստանի ավիացիայի համակարգին, կցանկանայի ձեզ տեղեկացնել այդ հոդվածներում տեղ գտած մի շարք լուրջ անճշտությունների մասին։ Դրանք հավանաբար գրվել են Հայաստանի ավիացիոն համակարգին անտեղյակ մարդկանց կողմից, ովքեր փորձում են հասարակությանը մոլորեցնել առանց պատշաճ փաստեր ներկայացնելու»,–գրել է աուդիտորը։

Նրա խոսքով`հոդվածում նկարագրված խնդիրները ներկայացվում են որպես ՔԱԿ–ի նոր նախագահի մեղքը։

«Կարող եմ հավաստիացնել հայ հասարակությանը, որ խնդրի բուն պատճառներն ավելի խորն են և ունեն համակարգային բնույթ։ Դրանք առկա են եղել երկար տարիներ, նախքան Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական զարգացումները»,–ասել է Լեոնարդ Վիքսը։

Նա վստահություն է հայտնել, որ Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարումը Հայաստանին կտա դրական փոփոխություններ, ինչը կամրապնդրի և կզարգացնի հայկական ավիացիան։

Հավելենք, որ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է 2020 թվականի մայիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել քաղաքում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել գործակալության արձանագրած դիտարկումները և Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումները, որին հրավիրված է նաև կոմիտեն:

Ըստ թեմայի

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ
«Կորոնավիրուսից փախչելն անհեթեթություն է». Տաթևիկ Ռևազյանն ասել է` ինչու է մեկնել Դանիա
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները կշարունակեն մնալ ինքնամեկուսացման մեջ
թեգերը:
Տաթևիկ Ռևազյան, Քաղավիացիայի կոմիտե, Հայաստան

Գլխավոր թեմաներ