05:00 16 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.50
  • GBP610.52
  • EUR553.64
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1246)
626 0 0

Կորոնավիրուսից մահացողը 68 տարեկան տղամարդ է։ Նա ունեցել է երկկողմանի թոքաբորբ, նաև` ուղեկցող հիվանդություններ` շաքարային դիաբետ, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 833։ Մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 11–ով։ Տեղեկությունը Facebook-ի ուղիղ եթերի միջոցով հայտնեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` ևս մեկ մահվան դեպք է գրանցվել անցած գիշեր։ Մահացողը 68 տարեկան տղամարդ է։ Նա ունեցել է երկկողմանի թոքաբորբ, նաև` ուղեկցող հիվանդություններ` շաքարային դիաբետ, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում։

Ընդհանուր առմամբ` բուժվել է 62 քաղաքացի, փաստացի բուժվողների թիվը 763 է, 8 մարդ մահացել է։  Բացասական արդյուքնէ ունեցել 4096 քաղաքացու թեստ։

«Նախորդ օրվա` ապրիլի 5-ին արված 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։ 

Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, մեկը` Ուզբեկստանի քաղաքացի է

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1246)

Ըստ թեմայի

Ինչու է դուրս բերվել Սուրբ Գեղարդը. ժանտախտին հաղթած սրբությունն ընդդեմ կորոնավիրուսի
Հայաստանում գործարկվել է կորոնավիրուսի հայտնաբերման բջջային հավելվածը
«Թող Փաշինյանը խաբար լինի` մեր օրը օր չի». կորոնավիրուսը գյուղացիներին շվարած է թողել
թեգերը:
համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ