05:10 28 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
247 0 0

ՊՎԾ–ն ոստիկանությունում ավարտել է հերթական ուսումնասիրությունը և դատախազությանն ուղարկել հայտնաբերած խախտումների մասին տեղեկանքը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. 2007-2011թթ. ընթացքում զինծառայության հետ որևէ առնչություն չունեցող մի շարք անձինք ոստիկանության զորքերում զբաղեցրել են պաշտոններ և ունեցել են կոչումներ. նման խախտում է հայտնաբերել ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը` ավարտելով ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը։

«Ուսումնասիրության տիրույթում ընդգրկվել են 2014-2019թթ. ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների իրականցման, հանդերձանքի ձեռքբերման համար կազմակերպված ընթացակարգերը։ Ինչպես նաև վերահսկողություն է իրականացվել «ՃՈ» ծառայության կողմից վարչական վարույթի ընթացքում կարճված գործերի և բեկանված որոշումների նկատմամբ օրինականության և արդյունավետության հատվածները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, շինարարության ասպարեզում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ շուրջ 538 մլն դրամի չափով ավել նախահաշվային փաստաթղթերի կազմման դրսևորումներ։ Բացի այդ, արձանագրվել են նաև 48 մլն դրամի չափով վճարված, սակայն չիրականացված աշխատանքների, 51 մլն դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծերից չբխող և չհիմնավորված ծախսերի, 107 մլն դրամի չափով հօգուտ պետական շահի չգանձված տույժի, ինչպես նաև միևնույն աշխատանքի դիմաց 6 մլն դրամի չափով կրկնակի վճարման դրսևորումներ:

Իրավիճակի լրջությունը դեռ չեն գիտակցում. ինչ խախտումներ է արձանագրել ոստիկանությունը

Հանդերձանքի ձեռքբերման հատվածում արձանագրվել են պետության օրինական շահերին հասցված շուրջ 735 մլն դրամի հնարավոր վնասի ռիսկային դեպքեր։ Բացի այդ՝ 2014-2019թթ. ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացված շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերման դեպքեր՝ միևնույն կազմակերպությունից։

Արձանագրվել են նաև ոստիկանության զորքերում համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակիցներին շուրջ 54 մլն դրամի չափով աշխատավարձի վճարման դեպքեր:

Մի շարք այլ աշխատակիցներ չեն կատարել սահմանված կարգով իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները, փոխարենն իրականացրել են ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի թեյարանների աշխատանքների կազմակերպումը: Նշված աշխատակիցները ստացել են աշխատավարձ՝ չիրականացնելով աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից իրականացվել են 54 մլն դրամի անարդյունավետ ծախս։ Բացի այդ, խախտումներ են արձանագրվել ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կազմակերպված մի շարք գնման գործընթացներում։

ՊՆ–ն դիզվառելիք է գնել, ՊՎԾ–ն` խախտումներ հայտնաբերել

Իսկ ինչ վերաբերում է ճանապարհապարեկային ծառայության կողմից արձանագրված գործերով 2014-2019թթ. գանգատարկումներին, ապա 8529 վարչական ակտ է գանգատարկվել, կարճվել և բեկանվել է 909 ակտ: Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված գործերով 2018-2019թթ. ստացվել է 13 985 գանգատարկման դիմում (մեկ դիմումով բողոքարկվել են մեկ և ավելի ակտեր), կարճվել և բեկանվել է 11 738 ակտ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրության տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։ Հայտնաբերված խախտումներ մասին մանրամասներ կարող եք իմանալ` ՊՎԾ–ի կայքում։

Ըստ թեմայի

Ալկոգելի շուկայում ստուգումներ են իրականացվում
Կառավարությունում չեն բացառում՝ չարաշահողներ լինելու են. խոստանում են բացահայտել ու պատժել
Պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի, բայց թանկացում սպասվում է
թեգերը:
Պետական վերահսկողական ծառայություն (ՊՎԾ), խախտում, պաշտոնյա, պաշտոն, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ