16:48 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
46 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հորդորում է միմյանց չվախեցնել, թե Հայաստանում սով կլինի, մարդիկ սոված կմնան ու չեն կարողանա լուծել սննդի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի –Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ միացման ժամանակ պատասխանելով օգտատերերից մեկի՝ թանկացումների հետ կապված հարցին, հայտարարեց, որ Հայաստանում «ապոկալիպտիկ թանկացումներ» չեղան և չեն էլ սպառնում։

«Եկեք մենք ապոկալիպտիկ պնդումներ չանենք, դա լավ չէ։ Ի սկզբանե աշխարհի մի շարք պետություններ ունեին խնդիր՝ ուղղակի ապահովել պարենի գոյությունը խանութներում, որովհետև մարդիկ ապրանքային ապոկալիպսիս էին կանխատեսում։ Նման կանխատեսումներ կային նաև Հայաստանում, թե բոլոր խանութներում ցուցափեղկերը դատարկվելու են, բայց մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ, և այն չի սպառնում Հայաստանին»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ 2018-2019 թվականներին և 2020 թվականի առաջին 2 ամիսների ընթացքում Հայաստանում եղել է գնաճային շատ ցածր ֆոն։ Փաշինյանը շեշտեց, որ Սննդամթերքի համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գներն աճել են 6 տոկոսով, մինչդեռ Հայաստանում 2019 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 0,3 տոկոս գնանկում։

«Ինչ վերաբերվում է գնաճին, ապա ասեմ, որ խոշոր առևտրային ցանցերում, իմ ձեռքի տակ եղած տվյալներով, ընդհանրապես հացի թանկացում տեղի չի ունեցել։ Որոշ ապրանքներ թանկացել են, և այդ թանկացումները մեզ անհանգստացնում են։ Թանկացումների մի մասը կարող է կապված լինել արտարժութային թանկացումների հետ»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ հակաճգնաժամային միջոցառումների փաթեթներով ներկրողներին տրվում են արտոնյալ վարկեր, որոնցով պետությունը հնարավորինս ձերբազատում է ներկրողին արտարժութային ռիսկերից։ Նա նշեց, որ ԵԱՏՄ շրջանակներում ձեռք են բերել պայմանավորվածություն, որ ավելի քան 600 ապրանքների մաքսատուրքերը, որոնք բարձրացվել էին 2020 թվականի հունվարի 1-ից, կրկին վերադարձվեն իրենց նախկին գնին։

Վարչապետի խոսքով՝ շուտով այդ մաքսատուրքերը կիջնեն, մասնավորապես, մսի, բրնձի, կարագի, ձեթի և այլ ապրանքատեսակների համար, ինչը 
կմեղմի գնաճը առաջիկա 6 ամիսների համար։

Հիշեցնենք, որ վերջին օրերին սոցցանցերը ողողված էին լուսանկարներով, որոնցում օգտատերերը ցույց էին տալիս, թե այս կամ այն ապրանքը որքան է թանկացել։

Ինչու չեն օգնում կենսաթոշակային տարիքը չլրացած մարդկանց. պատասխանում է Փաշինյանը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)

Ըստ թեմայի

Պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի, բայց թանկացում սպասվում է
Էկոնոմիկայի փոխնախարարը մեկնաբանել է, թե ինչու է թանկացել լոլիկը
Թանկացումները ժամանակավո՞ր են․ տնտեսագետի կանխատեսումները հուսադրող են
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, թանկանալ

Գլխավոր թեմաներ