09:12 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (812)
35901

Սպառողական վարքագիծն էլ է ազդում գնաճի վրա: Երբ մարդիկ տարերայնորեն որևէ ապրանք են գնում, գնաճն անխուսափելի է։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի- Sputnik. Օգտատերերից մեկը, մտահոգվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջությամբ, նրան նամակ և տեսանյութ է ուղարկել՝ խորհուրդ տալով կոճապղպեղ օգտագործել։

Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այդ մասին պատմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի՝ գնաճին վերաբերող հարցին։ Նրա խոսքով՝ այդ նամակը ստանալուց հետո ինքը կարողացավ հասկանալ, թե ինչու է կոճապղպեղի գինն անհասկանալիորեն թանկացել։

«Ես շատ շնորհակալ եմ նրան հոգատարության համար։ Նա կարծում էր, որ ես կորոնավիրուսով եմ վարակվել։ Գրել էր՝ հարյուր տոկոսով գիտի՝ իմբիրը երաշխավորում է, որ կորոնավիրուսով չես վարակվի, նույնիսկ վիդեո էր արվել՝ ցույց տալու, թե իմբիրն ինչպես պետք է կտրտվի, որ մաքսիմալ էֆեկտիվ լինի»,- պատմեց վարչապետը։

Նա վստահ է, որ այդպես շատ-շատերն են սկսել մտածել, թե իմբիր (կոճապղպեղ) ուտելը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է, դրա համար էլ կոճապղպեղի գինն անհասկանալիորեն բարձրացել է։

Փաշինյանը նշեց՝ նույնիսկ կոճապղպեղի մասին ինքը նախարար Արսեն Թորոսյանին է հարցրել, որն էլ պաշտոնապես ասել է՝ չկա որևէ հիմնավորում և ապացույց, որ կոճապղպեղը կորոնավիրուսի դեմ արդյունավետ է գործում։

Վարչապետը համաձայնեց՝ թանկացումներ կան, բայց ամեն ինչը չի թանկացել, օրինակ՝ բենզինը, դիզվառելիքն էժանացել են, սննդամթերքի տարբեր տեսակների գները չեն փոխվել։ Վարչապետը նշեց, որ սպառողական վարքագիծը նույնպես ազդում է  գների վրա. երբ մարդիկ խուճապահար բոլորով սկսում են գնել կոնկրետ ապրանք, և տարերային գնումներ են տեղի ունենում, անխուսափելի գնաճ է տեղի ունենում։

«Մի՛ վախեցեք, կորոնավիրուսի հազ չէ, հեղափոխությունից է մնացել»,- կատակեց խոսքի վերջում վարչապետ Փաշինյանը, երբ սկսեց հազալ։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 833–ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 11–ով։

Գրանցվել է մահվան 8 դեպք:

Պիպոյան. «Պետք է ներկայացնել առանձին ապրանքների թանկացումների պատճառահետևանքային շղթան»

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (812)

Ըստ թեմայի

Պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի, բայց թանկացում սպասվում է
Թանկացումները ժամանակավո՞ր են․ տնտեսագետի կանխատեսումները հուսադրող են
Կոճապղպեղը սուպերմարկետներում վաճառվել է մինչև 16900 դրամով․ ՏՄՊՊՀ
թեգերը:
կորոնավիրուս, թանկանալ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ