01:38 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.10
  • GBP725.35
  • EUR628.49
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (1019)
100 0 0

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Վերին Լարսի խնդրի լուծման ուղղությամբ աշխատում է ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի կառավարության հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի- Sputnik. Վերին Լարսում կուտակված մեքենաների խնդիրը կապված է ինչպես ճգնաժամի, այնպես էլ եղանակի հետ։ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգտատերերից մեկի՝ Լարսի խնդրի հետ կապված հարցին։

«Ընդունում եմ, որ այդտեղ կա խնդիր։ Մառնեուլի շրջանում, Վրաստանում կարանտին է սահմանված, ինչի հետևանքով էլ ունենք նման իրավիճակ։ Բացի այդ, գիտեք, որ առատ տեղումներ էին, ու ճանապարհը նաև փակ էր դրա հետևանքով»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ինչ–ինչ հանգամանքներից ելնելով` Վերին Լարսից սկսել են օգտվել նաև բազմաթիվ թուրքական բեռնատարներ, և ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել ու եռապատկվել է։ Քանի որ նավահանգիստներում սահմանափակումները խիստ են, փակվել է Թուրքիա–Իրան ճանապարհը, ինչի հետևանքով էլ ծանրաբեռնվել է Վերին Լարսը։

Բեռնափոխադրողներին Լարսում ավելի շատ խանգարել են բնակլիմայական պայմանները, ոչ թե վարակը

Փաշինյանը վստահեցրեց, որ խնդրի լուծման ուղղությամբ աշխատում են ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի կառավարության հետ։ Ավելին, այսօր, երբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նաև այս խնդրին է անդրադարձ կատարվել:

Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 5-ի երեկոյան ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումներ կան։

Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն ՝ սահմանի ռուսական կողմում, ընդհանուր առմամբ, կուտակված է 863 բեռնատար:

Վարչապետի հեղափոխական հազն ու իմբիրի գինը. Փաշինյանը հասկացել է գնաճի պատճառը

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1019)

Ըստ թեմայի

Հայկական բեռնատարներն այլևս Վերին Լարսում չե՞ն մնա. Վրաստանը լուծում է առաջարկում
Հայաստանում անորոշ ժամանակով փակ ճանապարհներ կան, Լարսում կուտակված է 1000 բեռնատար
«Վերին Լարսի» անցակետում մոտ 140 ՀՀ քաղաքացի է մնացել. ԱԳՆ
թեգերը:
Ռուսաստան, բեռնատար, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Վերին Լարս, Լարս

Գլխավոր թեմաներ