13:08 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (817)
473 0 0

Իրենց վարկերի ու վարկային պատմությունների հետագա վիճակով հետաքրքրված քաղաքացիները հարց են ուղղել ՀՀ վարչապետին։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի- Sputnik. Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը մտադիր է վարկային տույժ-տուգանքների ներման նոր ծրագիր առաջարկել։ Այս մասին Facebook-ի ուղիղ միացման ժամանակ պատասխանելով օգտատերերի հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր նախապատրաստում ենք վարկերի մասով տույժ–տուգանքները ներելու նախագիծ, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ և կընդունվի»,–ասաց Փաշինյանը։

Նա նաև քննադատեց ԱԺ այն պատգամավորներին, որոնք կառավարությանը մեղադրում են քաղաքացիների` տարիներով կուտակված տույժ–տուգանքները ներելու իրենց նախաձեռնությունները մերժելու համար։

Վարչապետն անդրադարձավ նաև արտակարգ իրավիճակի ընթացքում բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից վարկային արձակուրդ տրամադրելու որոշմանը։

ՀՀ վարչապետի ներկայացրած տվյալների համաձայն՝ այս հնարավորությունից արդեն օգտվել է 3700 իրավաբանական անձ՝ 11.5 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով, և 190 000 ֆիզիկական անձ` 8 մլրդ դրամի չափով։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ԿԲ–ն ոչ միայն կոչ էր արել կողմերին փոխզիջումային տարբերակներ գտնել, այլև իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Բանկերը վերանայել են պայմանները. հազարավոր վարկառուներ վարկային արձակուրդ են ստացել

Սա նշանակում է, որ այժմ բանկերը կարող են ԿԲ–ից գումար վերցնել ավելի մատչելի` 5,25%–ով, նախկին` 5,5%–ի փոխարեն։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ապագայում վարկերը կտրամադրվեն ավելի էժան տոկոսներով։

Նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372 հոդվածը հնարավորություն է տալիս մասնակի չեղարկել տույժերն ու տուգանքները, բայց միայն դատական կարգով, և եթե դատարանը որոշի, որ վարկառուն չի կարողացել նորմալ վճարում կատարել ֆորսմաժորային իրավիճակի պատճառով։

Այսինքն՝ եթե բանկը չի համաձայնել արձակուրդ տալ, նրա որոշումը կարելի է բողոքարկել դատարանում։

Varks.am-ի որոշ հաճախորդների տվյալները չեն հայտնվի ACRA վարկային պատմության զեկույցում

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (817)

Ըստ թեմայի

«Գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացվեն»․ Փաշինյան
Ինչի՞ կհանգեցնի վարկերի եռամսյակային սառեցումը․ Ճզմաչյանը՝ հնարավոր ռիսկերի մասին
Կենտրոնական բանկի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ»–ի լիցենզիան
Ի՞նչ է սպասում «Վարկս Էյ ԷՄ»–ից գումար վերցրածներին
թեգերը:
Հայաստան, ԱԺ, ՀՀ Ազգային ժողով, Բանկ, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հիփոթեքային վարկ, վարկ

Գլխավոր թեմաներ