00:25 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1211)
26210

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին ու խոսել սպասվող նոր աշխատատեղերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ միացման ժամանակ պատասխանել է օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչ պետք է լինի այն ընտանիքների վիճակը, որոնք ապրում են «խոպան» ասվածի հույսով։

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է առաջիկա 24 օրվա բոլոր չվերթերը

«Մեր հայրենակիցների մի մասը, որոնք գյուղական համայնքների բնակիչներ են, կամ որոնք ունեն հնարավորություն գյուղատնտեսությամբ զբաղվելու, մեր ընդունած հակաճգնաճամային միջոցառումների երկրորդ փաթեթով մենք բացառիկ պայմաններ ենք առաջարկում նրանց համար. 0 տոկոսով վարկային ծրագրեր ենք ստեղծել, որոնց մի մասը պետությունը համաֆինանսավորում է։ Կապիտալ ներդրումներ ենք իրականացնելու ճանապարհաշինության, շինարարության ոլորտներում»,-ասաց վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ արտագնա աշխատանքի մեկնող մի շարք քաղաքացիներ աշխատանքի կներգրավվեն այդ լայնածավալ շինարարական նախագծերում ու կդադարեն արտագնա աշխատանքի մեկնել՝ իրենց հանապազօրյա հացը վաստակելով Հայաստանում։

Գազի գնի բարձրացման խնդիրը լուծելու հարցում Փաշինյանն ակնկալում է Պուտինի միջամտությունը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1211)

Ըստ թեմայի

Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ
Ինչպես «խանգարել» խոպանչիներին. Լեռնանիստը գտել է համայնքի զարգացման ձևը
Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից
թեգերը:
Հայաստան, աշխատատեղ, աշխատանք, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ