16:50 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
434 0 0

Որոշ նախկին պաշտոնյաների սաբոտաժի հետևանքով երկար ժամանակ այս փաստերը թաքցվել են կառավարությունից և կոմիտեի ղեկավարից։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ։ Այս սենսացիոն հայտարարությունն այսօր արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։

Նա նշեց, որ մի շարք նախկին պաշտոնյաների գործունեության հետ կապված ոչ միայն պաշտոնանկություններ են եղել, այլև հիմա քրեական գործ է հարուցված, քանի որ նրանց հանցավոր անփութությամբ է այդ ամենը տեղի ունեցել։ Վարչապետը նշեց, որ այս փաստերը Քաղավիացիայի արդեն նախկին պաշտոնյաները ենթադրյալ կոռուպցիոն դրդապատճառներով թաքցրել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից ու կառավարությունից։

«Եթե շատ անկեղծ ասեմ, ամենևին չեմ տխրում այս վիճակից, որովհետև սրանով մենք գիծ կքաշենք և կհասկանանք, որ ավիացիոն կառավարման այն պատկերացումները, որ երկար տարիներ եղել են Հայաստանում, անընդունելի են։ Մեր ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր ցուցանիշներին»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև անդրադարձավ քննարկվող այն տեղեկություններին, թե Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախկինում (մասնավորապես 2015 թվականին) ստուգումներ են անցկացվել են, և խնդիր չի եղել, Հայաստանը համապատասխանել է միջազգային չափանիշներին։

Վարչապետ Փաշինյանը մանրամասնեց՝ 2015 թվականին այլ ստուգումներ են անցկացվել, և ընդամենը հարցումներ են եղել։

«Իսկ նոր ժամանակներում եղել են իրական ստուգումներ, որոնք բացահայտել են իրական պատկերը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ստուգումներ իրականացնող եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, մայիսին պետք է տեղի ունենար քննարկում, և դրա արդյունքում կայացվեր որոշումը։

Նա տեղեկացրեց, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշումը բողոքարկել է։

Վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ոլորտում եղած խնդիրներով իրենք սկսել են զբաղվել ընդամենն ամիսներ առաջ, որովհետև «որոշ պաշտոնյաների սաբոտաժի արդյունքում» պարզապես երկար ժամանակ չեն իմացել իրական փաստերը։

Փաշինյանը նաև հարկ համարեց նշել, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել, որովհետև օտարերկրյա կառույցը պարզապես չի կարող դա անել։

Հիշեցնենք օրերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Միջազգային ավիացիոն գործակալությունը փետրվարին իրականացրած ստուգումներից հետո Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին զրկել է լիցենզիայից։ Կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ իրենց որևէ լիցենզիայից չեն զրկել։ Նա ասաց, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից երկուսին են ժամանակավորապես զրկել Եվրոպայի ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվությունից, բայց դա չի նշանակում, որ նրանք այլ ուղղություններով չվերթեր իրականացնել չեն կարող։

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհեռանա իշխանությունից
Վարչապետի հեղափոխական հազն ու իմբիրի գինը. Փաշինյանը հասկացել է գնաճի պատճառը
Երեխաներն այլև չեն բնակվում այդ տխուր հաստատություններում. Փաշինյան
Գազի գնի բարձրացման խնդիրը լուծելու հարցում Փաշինյանն ակնկալում է Պուտինի միջամտությունը
թեգերը:
ինքնաթիռ, Տաթևիկ Ռևազյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ