12:39 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2068 0 0

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշի, որը զրոյից արտադրվել է Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերության համալիրի կառուցումը, ասաց, որ ընդամենը 3 օր առաջ սեփական աչքերով անհավատալի մի բան է տեսել:

Վարչապետի հեղափոխական հազն ու իմբիրի գինը. Փաշինյանը հասկացել է գնաճի պատճառը

«Ես ուզում եմ ձեզ ակնարկել մի նորության մասին, որը իրականում գաղտիք է։ Բնականաբար, ամբողջական չեմ կարող ասել, սակայն նշեմ, որ մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալրի արտադրանքի մի նմուշ, որը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակում է։ Այդ նմուշը ոչ միայն գերժամանակակից է, այլև զրոյից հավաքվել է Հայաստանում»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միայն այդ արտադրանքի գոյությունը վկայում է, որ ունենք պրոֆեսիոնալներ, որոնք կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել։

«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ պետական պատվեր կիջեցնենք այդ արտադրանքի համար, որպեսզի այն նորմալ ընթացք ունենա և պայմանավորվեցինք, որ քայլեր կձեռնարկենք այդ արտադրանքով միջազգային շուկա դուրս գալու համար։ Ես իմ սեփական աչքերով տեսել եմ մի բան, որին դժվար էր անգամ հավատալ։ Դա արդեն փորձված նմուշ է»,-ոգևորված պատմեց վարչապետը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր երկրի կարևորագույն անելիքը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է: Նա խնդրի լուծումը կապում էր Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու իր տեսլականի, ինչպես նաև Հայաստանում ինժեներական և տեխնիկական գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ։

Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհեռանա իշխանությունից

Ըստ թեմայի

Հայաստանի ռազմական արդյունաբերությունը պետք է զարգանա առանց «արհեստական շնչառության»
Հայաստանը կրկնապատկել է ռազմական արդյունաբերության բյուջեն
2020թ.-ի ռազմարդյունաբերական հատկացումներն ավելացել են 22%-ով
թեգերը:
Հայաստան, Զենք, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ