20:37 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում Հայաստան չեն կարողանա մուտք գործել նրանք, ովքեր ՀՀ քաղաքացի չեն կամ չունեն ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք, բայց որոշ բացառություններ, այնուամենայնիվ, կան։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ կառավարության ընդունած որոշման  համաձայն` արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան։

«Ապրիլի 3-ին կառավարությունն ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում, որի համաձայն` արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից: Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի աշխարհագրական տարածումն այլևս չի սահմանափակվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներով և ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ վերոնշյալ որոշման` յուրաքանչյուր անձի, ով չի հանդիսանում ՀՀ քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, ինչպես նաև չունի ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք, արգելվում է ՀՀ սահմանային անցակետերով մուտք գործել երկրի տարածք։ Սա վերաբերում է արտակարգ դրության ողջ ժամանակահատվածին։

Բացառություն են կազմում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները։ Բացառությունները գործում են նաև պարետի որոշումներով մուտքի իրավունք ունեցող կամ նրա կողմից առանձնահատուկ դեպքերում թույլտվություն ստացած անձանց հանդեպ։

Անցակետով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անձինք ենթարկվում են անհապաղ հատուկ զննության՝ վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Զննություն անցնելուց հետո բոլոր անձինք ենթակա են պարտադիր ինքնամեկուսացման, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված` վերջիններիս չեն հոսպիտալացվում: Անցակետով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, ինքնամեկուսացումից և այլ սահմանափակող միջոցառումներից անձանց հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի սահմաններում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում արտակարգ դրություն է հայտարարվել։  Ապրիլի 1-ից արտակարգ դրության ավելի խիստ միջոցներ են կիրառվում։

Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում արգելվել են հանրային միջոցառումները, փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

 

Ըստ թեմայի

Ինչպես են օգնելու բիզնեսին ու հաղթահարելու ճգնաժամը. Տիգրան Խաչատրյանի հարցազրույցը
Ավինյանի նոր որոշումը. գործատուի տված տեղեկանքը փոփոխության է ենթարկվել
Հայաստանյան արտակարգ դրությունը «խփել» է հանցագործներին
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 853–ի. 20 նոր դեպք է արձանագրվել
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան

Գլխավոր թեմաներ