15:07 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1368)
80020

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը նոր տվյալներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածերի թիվը ավելացել է 28-ով և դարձել 881: Տեղեկությունը հաղորդում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը

Այսօր ժամը 11-ի տվյալներով՝ Հայաստանում բուժվածների թիվը 114 է, փաստացի բուժման մեջ է 758 հիվանդ: 4571 թեստի պատասխան բացասական է եղել: 9 մարդ մահացել է:   

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 853 դեպք, որոնցից 87-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 4287 թեստավորման դեպքում:

Հիշեցնենք նաև, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։ 

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: 

Հայաստանում 9-րդ մարդն է մահացել կորոնավիրուսից. դեպքը գրանցվել է Արտաշատի հիվանդանոցում

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1368)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի ախտորոշման համար Հայաստանում բնակչության զանգվածային թեստավորում կսկսվի
Ռուսական ընկերությունը կորոնավիրուսի հայտնաբերման նոր տիպի թեստ է մշակում
ՌԴ-ից ռազմական մասնագետներ ժամանեցին Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ