03:57 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1092)
37010

Ճաղարյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019 թվականի մարտի 19-ին։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Հիշեցնենք, որ Ճաղարյանը մասնագիտությամբ օդաչու է, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիրը, վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019 թվականի մարտի 19-ին։

Նշենք, որ վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն է։ 

«Իրերը կոչենք իրենց անուններով». «Արմենիան» ստեղծված իրավիճակում իր բացատրությունն ունի

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Միջազգային ավիացիոն գործակալությունը փետրվարին իրականացրած ստուգումներից հետո Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին զրկել է լիցենզիայից։ Կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ իրենց որևէ լիցենզիայից չեն զրկել։ Նա ասաց, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից երկուսին են ժամանակավորապես զրկել Եվրոպայի ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվությունից, բայց դա չի նշանակում, որ նրանք այլ ուղղություններով չվերթեր իրականացնել չեն կարող։

Եվրոպայի ճանապարհը փակ է. ով է ավիացիան այս վիճակին հասցրել և հնարավոր է արդյոք այն փրկել

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1092)

Ըստ թեմայի

«Չկան փաստաթղթերը, որոնք հիմա մեզնից պահանջում են»․ Տաթևիկ Ռևազյան
Պետրոսյան. «Այս իրավիճակում անհրաժեշտ է վերականգնել մեր ավիացիան, կամ ստեղծել նորը»
Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում զենքի վաճառքի մեջ են ներգրավված եղել
թեգերը:
պաշտոն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ