17:59 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39510

Այդ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիները, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի– Sputnik. Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է ուղարկում Հայաստան։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Պատրաստ եմ աջակցել». Չինաստանի նախագահը նամակ է գրել Արմեն Սարգսյանին

«Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը»,–գրել է նա։

 В Китае грузят в самолет медоборудование для Армении (8 апреля 2020).
Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է ուղարկում Հայաստան

Համաձայն տեղեկության` Հայաստան է բերվում`

120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարք,
2 թթվածնի մատակարարման կայան,
60 000 հատ թեստ,
60 000 հատ բժշկական դիմակ,
280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

 В Китае грузят в самолет медоборудование для Армении (8 апреля 2020).
Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է ուղարկում Հայաստան

Ավինյանը տեղեկացրել է նաև, որ տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիները, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

«Հաղթանակը կարգուկանոնից և պատասխանատվությունից է կախված». Պուտինը դիմել է ժողովրդին

Նա նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում  ներգրավված գերատեսչություններին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ–ն Հայաստանին որպես օգնություն տրամադրել է 2000 թեստ, իսկ Ռուսաստանը` շարժական ախտորոշիչ կայան։

Ըստ թեմայի

Շուրջ 3000 մարդ ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում. նրանք գրեթե չեն քնում
Տուգանքը` 3000 լարի. Վրաստանը նոր կանոններ է սահմանել իր տարածք մտնող բեռնատարների համար
Մնացականյանն ու Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի թեման
թեգերը:
կորոնավիրուս, Չինաստան, Հայաստան, Տիգրան Ավինյան

Գլխավոր թեմաներ