02:28 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
112 0 0

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որոշել է տեր կանգնել ռազմական արդյունաբերության համալիրին: Արտաքին շուկաներ դուրս գալու ու պետպատվերի համար այն դուրս կբերվի ՊՆ-ի կազմից:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ ռազմական արդյունաբերության կոմիտեն այսուհետ կլինի ոչ թե պաշտպանության նախարարության, այլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմում: ՀՀ կառավարությունն այդ մասին որոշում ընդունեց այսօր կայացած նիստում:

Այդ նպատակով փոփոխություններ են կատարվել «Պաշտպանության մասին » և «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքներում, որոնց նախագծերն առաջիկայում կներկայացվեն ԱԺ հաստատմանը:

Կառավարությունը վստահ է, որ այս փոփոխությունը կապահովվի ռամարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթների տարանջատումը և պետական պատվերի միասնական քաղաքականությունը:

Ի դեպ, երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն առաջիկայում կարող է դուրս գալ միջազգային շուկա:

Նա նշել էր, որ արտաքին շուկաներ դուրս գալու տեսանկյունից ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գերժամանակակից արտադրանքն ունի բոլոր հնարավորությունները:

Հիշեցնենք` ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերության համալիրի կառուցումը, ասել էր, որ ընդամենը 3 օր առաջ սեփական աչքերով անհավատալի մի բան է տեսել:

Նրա խոսքով՝ միայն այդ արտադրանքի գոյությունը վկայում է, որ ունենք պրոֆեսիոնալներ, որոնք կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել։

Դեռ 2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ մեր երկրի կարևորագույն անելիքը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է: Նա խնդրի լուծումը կապում էր Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու իր տեսլականի, ինչպես նաև Հայաստանում ինժեներական և տեխնիկական գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ են Հնդկաստանում Հայաստանը համարում «ԱՊՀ–ի Սիլիկոնյան հովիտ»
Ձեռք բերած նոր սպառազինությունը կտեղադրենք մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան
ԱԹՍ-ների հեռակառավարվող կռիվը, կամ ինչով էր ապրիլյանը տարբերվում 90–ականների պատերազմից
թեգերը:
կառավարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ