00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղավիացիայի կոմիտեի ծառայողների հանդեպ 2 քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Aram NersesyanСамолет юбилейного рейса Ереван - Москва приземляется в аэропорту "Звартноц" (30 декабря 2019). Ереван
Самолет юбилейного рейса Ереван - Москва приземляется в аэропорту Звартноц (30 декабря 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրգործը հարուցվել է քաղավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքերով։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների հանդեպ հարուցվել է 2 քրեական գործ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Քրեական գործը հարուցվել է հաշվեքննիչ պալատից և պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում»,–ասաց Խաչատրյանը։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Եվրոպայի ճանապարհը փակ է. ով է ավիացիան այս վիճակին հասցրել և հնարավոր է արդյոք այն փրկել

Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

Քրգործը հարուցվել է քաղավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, օդանավի վարձակալության համար գումարներ հատկացնելու դեպքերի առթիվ։ Ինչպես նաև «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով խախտումներով գնումների գործընթաց կազմակերպելու, անհիմն վարձակալության գներ սահմանելու, օդանավի վարձակալության անհիմն ծախսեր կատարելու հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Հանդիպում ԱԱԾ-ում․ Հակոբ Ճաղարյանն ասել է, թե ինչի մասին է խոսել 2 ժամվա ընթացքում

Երկրորդ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիքը)։ Այն հարուցվել է կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019 թթ. ընթացքում պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու դեպքի առթիվ:

Տաթևիկ Ռևազյանը մեղավոր չէ. Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է աուդիտորի նամակը

Երկու քրգործով իրականացվում են դեպքերի լիարժեք բացահայտմանն ուղղված ակտիվ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ։

Լրահոս
0