06:39 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
136 0 0

Էրիկ Գրիգորյանը նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է նշանակել:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի– Sputnik. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։ Տեղեկությունը հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նորքի նախկին անտառի նոր սեփականատերերին կպարտադրեն ծառ տնկել

Լևոն Ազիզյանը ծնվել է 1983 թվականին։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։ Մինչ այս (2017 թվականի հունվարի 9-ից) զբաղեցրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը:

Եղել է մի շարք միջազգային ծրագրերի փորձագետ։ 20-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է։

Նախարար Գրիգորյանի մեկ այլ հրամանագրով Վահե Մացակյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։

Մացակյանը ծնվել է 1985 թվականին։ Կենսաբանական գիտությունների թեկնածու է։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Հեղինակել է 4 գիտական հոդված։

«Հայանտառը» 424 մլն դրամ կստանա 3 մարզում անտառվերականգնման համար

Ըստ թեմայի

Շնորհակալություն կորոնավիրուսին, կամ ինչպես է համավարակն ազդել Հայաստանի էկոլոգիայի վրա
Լուռումունջ ընդունված որոշման մեծ աղմուկը. նախարարության գործելաոճը զարմացրել է ՀԿ–ներին
Շրջակա միջավայրի նախարարության մոնիտորինգային համակարգը պետք է հզորացվի. Խաչատրյան
թեգերը:
«Հայանտառ» ՊՈԱԿ, Էրիկ Գրիգորյան, Նշանակում, Շրջակա միջավայրի նախարարություն

Գլխավոր թեմաներ