03:24 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
207 0 0

Այս ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել, 600-ից ավելի փաստաթուղթ է ուսումնասիրվել, հանդիպումներ են տեղի ունեցել երկու կողմի հետ, քննարկումներ են եղել ոլորտում գործող այլ ընկերությունների, նաև հասարակական կազմակերպությունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Ucom ընկերությունում, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման հետ կապ չունի, քանի որ ընկերությունների միավորման որոշում դեռ չկա։ Տեղեկությունն այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում հաղորդեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` նշելով, որ հանձնաժողովն այդ հայտի հետ կապված դեռ ուսումնասիրություններ է կատարում։

«Դեռևս համակենտրոնացումը թույլ տալու կամ չտալու կամ որևէ պայմանով թույլ տալու վերաբերյալ որոշում չկա»,- ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել, 600-ից ավելի փաստաթուղթ է ուսումնասիրվել, հանդիպումներ են տեղի ունեցել երկու կողմի հետ, քննարկումներ են եղել ոլորտում գործող այլ ընկերությունների, նաև հասարակական կազմակերպությունների հետ։

Հաշվի առնելով հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունը և արտակարգ դրության ռեժիմը, հանձնաժողովը մարտի 19-ին ժամանակավորապես կասեցրել է համակենտրոնացման գործընթացը։ Ըստ Գևորգյանի՝ դա արվել է ոչ միայն մարդկանց հետ շփումներից խուսափելու, այլև ստեղծված իրավիճակում հանձնաժողովի աշխատանքները շուկաների ուսումնասիրության ուղղությամբ վերապրոֆիլավորելու համար։

ՏՄՊՊՀ նախագահը նաև մտահոգություն հայտնեց Ucom ընկերությունում մասսայական կերպով աշխատանքից ազատվելու գործընթացի վերաբերյալ, քանի որ, ըստ իրեն՝ հանրապետությունում կապի ապահովումը կարող է տուժել։ Նա նշեց, որ եթե ընկերությունները միավորվում են և լինում է կենտրոնացվածության բարձրացում, պետությունը կարգավորման հստակ սխեմաներ պետք է ունենա, որ հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքներն անխափան լինեն։

Հիշեցնենք՝ ապրիլի 9–ին հայտնի դարձավ, որ Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմն աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։

Գագիկ Խաչատրյանի հետ պետք չէ նույնականացնել. Ucom–ի տնօրենի պատասխանը

Հիշեցնենք նաև, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Ucom-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Beeline») գնելու նպատակով:

Մինչև 2015 թվականին Orange Armenia–ն ձեռք բերելը ընկերությունում աշխատել է մոտ 800 մարդ։ Դրանից հետո Ucom–ն ընդունել է Orange–ի աշխատակիցներին, և ընկերությունում սկսել է աշխատել 1200 մարդ։ Այսօր այդ թիվը 1600–ի է հասել։

Ինչ կլինի, եթե Ucom–ը գնի Beeline ընկերությունը. ՏՄՊՊՀ–ն դեռ վերլուծություններ է անում

Ըստ թեմայի

«Beeline»–ի «հայկական» ապագան կպարզվի 2 ամսից. տեղական օպերատորն «աչք ունի վրան»
«Բիլայնը» Ucom–ին վաճառելուց առաջ հաշվի կառնվի ԱԱԾ կարծիքը
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ հայտարարվելուց հետո ինտերնետ տրաֆիկը կտրուկ աճել է
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Beeline Armenia, UCom ընկերությունը

Գլխավոր թեմաներ