21:09 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
139 0 0

Հացի գինը Վանաձորում համատարած է բարձրացվել, ինչը նշանակում է, որ հաց արտադրողները որոշակի համագործակցության եզրեր են ունեցել այս հարցում։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի- Sputnik. Չի լինի այնպիսի տնտեսվարող, որը խախտել է օրենսդրությունը և պատասխանատվության չի ենթարկվել։ Այսպիսի հայտարարություն արեց այսօր ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Նա նշեց, որ հանձնաժողովն ուշադիր հետևում է շուկայում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին։

Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա

«Հանձնաժողովն արդեն որոշում է կայացրել, որ արտակարգ դրության պայմաններում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումը կդիտարկվի որպես ծանրացնող հանգամանք, որի մասին զգուշացումը փոխանցվել է բոլոր տնտեսվարողներին»,- ասաց Գևորգյանը։

Նա նաև անդրադարձավ ալյուրի գնի թանկացմանը՝ նշելով, որ ապրիլի 8-ի դրությամբ ունենք 5 դրամի գնիջեցում. 290 դրամից ալյուրի 1 կիլոգրամը դարձել է 285 դրամ: Նախնական գինը եղել է 275 դրամ։

Խոսելով տարբեր ապրանքների գների բարձրացման մասին, Գևորգյանը նշեց, որ դա միանգամից չի եղել, ինչը կարող է նշանակել, որ կորոնավիրուսի հետևանքով չի եղել, այլ արտարժույթի գնի փոփոխության։

Միսը, կարագը, բրինձը, ձեթը կարող են էժանանալ. ԵԱՏՄ-ում գտել են գնաճը զսպելու ուղին

Նա անդրադարձավ նա Վանաձորում հացի գնի թանկացմանը՝ նշելով, որ հանդիպումներ են ունեցել հաց արտադրողների հետ։ Հանրապետության մյուս քաղաքների հետ համեմատությամբ՝ Վանաձորում հացի գնի արժեքը ամենացածրերից է։ Գևորգյանը դա բացատրում է նրանով, որ 40-ից ավելի հաց արտադրող կա, դա նշանակում է՝ դաշտը մրցակցային է, այս պահին չկան խոշոր սուբյեկտներ, որոնք կունենան գերիշխող դիրք։

Վանաձորում հացի թանկացման խնդիրը մի շարք փաստերի հետ է կապված, որոնք հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է։

«Մի փոքր հատված կապված է եղել ալյուրի գնի հետ, մի փոքր հատված փաթեթավորման հետ, որովհետև այս օրերին առավել պաշտպանված փաթեթավորում են օգտագործել, բայց հիմնական պատճառը կապված է եղել սպառման ծավալների նվազման հետ։ Դպրոցների և մանկապարտեզների փակ լինելու պատճառով հաց արտադրողները չեն կարողացել իրացնել հացաբուլկեղենի այլ տեսակները»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ միայն մեկ-երկու տեսակի մատնաքաշի գին է բարձրացել, սրան հակառակ լավաշի գինը նվազել է։

Նա մտահոգություն հայտնեց, սակայն, որ հացի գնի բարձրացումն ու իջեցումը Վանաձորում համատարած է եղել: Դա նշանակում է՝ հաց արտադրողները որոշակի համագործակցություն եզրեր են ունեցել գնի հարցում, ինչը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով արգելվում է։

Վարչապետի հեղափոխական հազն ու իմբիրի գինը. Փաշինյանը հասկացել է գնաճի պատճառը

Ըստ թեմայի

Կոճապղպեղը սուպերմարկետներում վաճառվել է մինչև 16900 դրամով․ ՏՄՊՊՀ
ՏՄՊՊՀ-ն գների անկում է գրանցել
Գներն իջնո՞ւմ են. ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է որոշ ապրանքների գների դիտարկումները
թեգերը:
Հաց, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Վանաձոր, թանկանալ

Գլխավոր թեմաներ