08:35 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1817)
49110

ՀՀ վարչապետը նշել է նաև կորոնավիրուսից մահացած քաղաքացիների, ինչպես նաև բուժում ստացողների միջին տարիքը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 977 դեպք։ Այս մասին Facebook–ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 977 դեպք, 13 մահ: Մահացած քաղաքացիների միջին տարիքը 76,2 է, հիվանդներինը՝ 42»,–ասաց Փաշինյանը։

Նա նշում է, որ հիվանդանոցներում բուժում է ստանում 750 մարդ։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր ևս 29–ով և դարձել 966։

Բուժվածները ժամը 11–ի դրությամբ 173–ն էին, փաստացի բուժվողները`780–ը, բացասական էր եղել 6484 թեստի պատասխան։

Հիշեցնենք նաև, որ այսօր ՀՀ վարչապետի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պաետ Տիգան Ավինյանն առաջարկել էր արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս 30 օրով։

Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն` Հայաստանում արտակագ դրության ռեժիմ էր սահմանվել մարտի 16–ից ապրիլի 14–ը։

Պարետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1817)

Ըստ թեմայի

Համավարակի պայմաններում պետք է ավելի ուժեղացնել ԵԱՏՄ համագործակցությունը. Փաշինյան
Ինչ–որ անձինք Նիկոլ Փաշինյանի անունից զանգում են քաղաքացիներին
Սոցիալական աջակցություն ստացողների թիվը ապրիլի 13–ից կրկնակի տեմպերով կավելանա. Փաշինյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ