13:33 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
357 0 0

Հայկ Եսայանն առաջարկել է 22 մլրդ 100 մլն դրամով գնել Ucom–ի մյուս բաժնետերերի բաժնեմասերը։ Այսինքն` 6 տոկոս բաժնետոմսով գնելու են մնացած 94 տոկոս բաժնեմասը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ու նրա եղբայրը չեն պատրաստվում վաճառել իրենց 6 տոկոս բաժնեմասը։ Եսայանը նման հայտարարություն է արել Youtube–ում տարածված տեսաուղերձում։ 

«Ընկերությունում խնդիրներ կան և բավականին լուրջ տարաձայնություններ ընկերության ռազմավարության տեսլականի շուրջ։ Շուրջ մեկ տարի է` փորձում եմ իմ տեսլականը բացատրել բաժնետերերին, սակայն դա չի ստացվել, քանի որ մոտեցումների տարբերություն կա։ Հենց դա էլ բերեց իմ` հրաժարականի դիմումին»,–ասաց Եսայանը։

Նրա խոսքով` 1 ամիս առաջ իրենք դիմել են ընկերության բաժնետերերին՝ նրանց առաջարկելով բաժնեմասերը վաճառել իրենց և դրական պատասխան են ստացել: Սակայն ֆինանսների ներգրավվածության հարցը լուծելուց հետո, արդեն, իրենց մերժել են։ Այդ ժամանակ Եսայան եղբայրները մտածել են` գուցե իրենք վաճառեն իրենց բաժնեմասը և ստեղծեն իրենցը՝ ավելի լավը, սակայն հետո մտափոխվել են:

Հայկ Եսայանը նշում է, որ ով իրեն ճանաչում է, գիտի, որ փողով չեն կարող առնել, փողով ինքը չի վաճառվում:

«Ես պաշտոնապես ասում եմ, որ ես մեր բաժնետոմսը չեմ վաճառելու: Ես իմ բաժնետոմսերը պահելու եմ, քանի դեռ մեր տեսլականը կա»,–ասաց նա։

Եսայանի խոսքով` իրենք այս պահին ունեն 6 տոկոս բաժնետոմս։ Մյուս բաժնետերերի բաժնեմասերը գնելու համար առաջարկել են 22 մլրդ 100 մլն դրամ։ Այսինքն` 6 տոկոս բաժնետոմսով մյուսներից գնելու են մնացած 94 տոկոս բաժնետոմսերը: 

Դրանից հետո նրանք այդ 100 տոկոս բաժնետոմսից 20 տոկոսն արտոնյալ պայմաններով բաշխելու են աշխատակիցների մեջ: Այսպիսով, Եսայանն ապագայում տեսնում է մի գերհզոր ընկերություն, որը տրանսֆորմացիա է լինելու տելեկոմ ծառայություններից դեպի բազմատիպի ծառայություններ:

Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն դեռ որոշում չունի

Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղի՞ց Եսայան եղբայրներին 22 մլրդ 100 մլն դրամ, ընկերության տնօրենը նշեց` Եսայանները չեն գնելու բաժնեմասերը, դրանք գնելու է Ucom ընկերությունը և ֆինանսները ներգրավվելու են ֆինանսական հաստատություններից` բանկերից և այլն։

Եսայանը նշեց` այս օրերին զանգում են իրենց աշխատակիցներին ու երկու անգամ ավել աշխատավարձ առաջարկում, այն դեպքում, երբ իր առջև աշխատակիցների աշխատավարձի ֆոնդի 10-15 տոկոս նվազման խնդիր են դրել։

«Ունենալու ենք ընկերություն, որի մասին պետք է ֆիլմ նկարել, թե ինչ է արել այսքան կարճ ժամանակում»,–իր խոսքն ամփոփեց Եսայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Դիմում ներկայացնողների թիվը հասել է մոտ 800-ի։

Ըստ հայտարարության` չնայած դրան, աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը` հատկապես հաշվի առնելով արտակարգ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում: 

Ըստ լրատվամիջոցների`տնօրենների խորհրդում խնդիրներ են ծագել Ucom-ի ու Beeline-ի հնարավոր ձուլման պատճառով։

Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով:

Մինչև 2015 թվականին Orange Armenia–ն ձեռք բերելը ընկերությունում աշխատել է մոտ 800 մարդ։ Դրանից հետո Ucom–ն ընդունել է Orange–ի աշխատակիցներին և ընկերությունում սկսել է աշխատել 1200 մարդ։ Այսօր այդ թիվը 1600–ի է հասել։

Ի՞նչ է կատարվում Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել

Ըստ թեմայի

Մոտ 800 աշխատակից ազատման դիմում են գրել. Ucom–ում քննարկումներ են ընթանում
Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ որոշում ՏՄՊՊՀ-ն դեռ չունի
Նախարարությունը Ucom-ի աշխատակիցներին հիշեցրել է արտակարգ դրության մասին
թեգերը:
Հայկ Եսայան, UCom ընկերությունը

Գլխավոր թեմաներ