12:27 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1349)
67520

Սոցցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն տարածում են մասնագիտությամբ բժիշկ հոր և դստեր լուսանկարը, որոնք կորոնավիրուսի վտանգի պատճառով զրկված են իրար գրկելու հնարավորությունից։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը Facebook-ի իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել իր վաղեմի բժիշկ ընկերոջ ու նրա բժիշկ դստեր մասնակցությամբ։

Կադրում երևում է, թե ինչպես են հայր ու աղջիկ նայում իրար ապակու տարբեր կողմերից։

«Կյանքն ինչ հետաքրքիր է... Նկարում բուժծառայության փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանն է, որն իմ զինծառայության ժամանակ եղել է Արմավիրի ուսումնական բրիգադի բուժծառայության պետը, որի հետ պայքարել ենք զորամասում դիզինտերիայի վերացման համար: Նկարում աղջնակը փոխգնդապետի աղջիկն է ՝ Զառա Մարտիրոսյանը, որը լինելով էնդոկրինոլոգիայի օրդինատոր, մեր կամավորական թիմի կազմում հայրենանվեր ծառայություն է մատուցում COVID-19-ի կապակցությամբ մեր հայրենակից կոնտակտավորներին: Ձեռքերի ու շփման այս պատկերը քանի օր էր նկատում էի, հեռու կանգնում, որ չխանգարեմ հոր և աղջկա կարոտալից հայացքին, բայց վերջը որոշեցի նկարեմ:

Հ․Գ․ Գեները չեն ոչնչանում, բայց մնացեք տանը, որ Զառան ու մնացած կամավորները շուտ գնան տուն»,-գրել է նա:

Ի՞նչ վտանգներ կան դիմակը սխալ կրելու դեպքում․ ԱՀԿ խորհուրդները

Լուսանկարը ժամերի ընթացքում ավելի քան 1500 հավանում է ստացել։ Լուսանկարն իրենց էջերում տարածել են բազմաթիվ օգտատերեր և հորդորել քաղաքացիներին մնալ տանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 11:00-ի դրությամբ դարձել է 1039։
Բուժվածները 211–ն են, փաստացի բուժվողները`814–ը, ընդհանուր թեստավորվել է 7631 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 14 մարդ։

Կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

ՀՀ կառավարությունն այսօր ԱԺ-ի հաստատմանը կուղարկի արտակարգ դրությունը երկարացնելու նախագիծը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1039. ևս մեկ մարդ մահացել է

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1349)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի սպիները․ ինչ է թաքնված հայ բժիշկների դիմակների հետևում
Կորոնավիրուսի հետ կռիվ տվող հայ բժիշկները. բացառիկ տեսանյութ
Մեկուսացված փոքրիկն ու բժիշկը հավկիթ են «կռվացնում». Զատիկը հիվանդանոցում. լուսանկար
թեգերը:
Հայաստան, Լուսանկար, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ