13:00 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29710

Հայկ Եսայանը վստահեցնում է` իր ամենօրյա խնդրանքի շնորհիվ է, որ աշխատակիցները չեն լքում աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ucom ընկերության հիմնադիրներ Եսայան եղբայրները, որոնք ընկերության 5,94% բաժնետերերն են, մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկում մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար։ Հայկ Եսայանը հայտարարություն է տարածել։

«Բանակցությունները սկսելուց ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ այսքան աշխատակիցներ կորոշեն աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել հետևելով իմ օրինակին, հայտարարելով, որ պատրաստ չեն աշխատել այլ տնօրենի հետ: Ուստի ես իմ սեփական պատասխանատվությունն եմ զգում աշխատակիցների առջև: Այս պատասխանատվությունից ելնելով և կազմակերպության շարունակականությունը ապահովելու նպատակով որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը, հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները: Առաջարկի գումարը կազմում է 34,057,000,000 ՀՀ դրամ։ Առաջարկությունը արդեն բանավոր ներկայացված է, սպասում ենք պատասխանի»,– նշված է հայտարարության մեջ:

Եսայան եղբայրներն ապրիլի 10-ին մյուս սեփականատերերին 22 մլրդ 100 մլն դրամ էին առաջարկել մնացած բաժնետոմսերի համար։

«Այս պահի դրությամբ արդեն 843 աշխատակից ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ և ցանկանում են անհապաղ դադարեցնել իրենց պարտականությունների կատարումը և իմ ամենօրյա խնդրանքով է, որ աշխատակիցները չեն լքում աշխատանքը և շարունակում են սպասարկել այս օրերին կենսական նշանակություն ունեցող ցանցը, որով ապահովվում է գործարար և կրթական ամբողջ համակարգի կենսագործունեությունը»,- ասել է Հայկ Եսայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Ըստ լրատվամիջոցների`տնօրենների խորհրդում խնդիրներ են ծագել Ucom-ի ու Beeline-ի հնարավոր ձուլման պատճառով։

Երեկ Ucom-ի բաժնետերերի խորհուրդը հայտարարություն տարածեց` նշելով, որ հիմնադիր բաժնետերերը խորհրդակցություն են հրավիրել և անդրադարձել ընկերության շուրջ վիճակին։  Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ընկերությունը շնորհակալություն է հայտնել Հայկ Եսայանին՝ հայկական տելեկոմի պատմության մեջ իր ներդրման համար և հույս հայտնել, որ վերջինս կշարունակի կիսել իր փորձառությունն ու կմնա համասեփականատեր։ 

Դրան հաջորդեց մեկ այլ տեղեկություն, որ Ucom-ի անունից կեղծ հայտարարություն է տարածվել։ «Քիչ առաջ comms@galaxygroup.am էլփոստից ստացված հաղորդագրություն է տարածվել, որում նշված է. «Կից ուղարկում ենք Ucom ընկերության պաշտոնական հայտարարությունը՝ բաժնետերերի խորհրդի անունից»:Մամուլում տարածված հաղորդագրության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, չի տարածվել ընկերության կողմից: Նշենք, որ Ucom-ը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի, մամլո հաղորդագրությունները միշտ ուղարկում է սեփական էլփոստից»,– նշված էր այդ հայտարարության մեջ:

Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով:

Մինչև 2015 թվականին Orange Armenia–ն ձեռք բերելը ընկերությունում աշխատել է մոտ 800 մարդ։ Դրանից հետո Ucom–ն ընդունել է Orange–ի աշխատակիցներին և ընկերությունում սկսել է աշխատել 1200 մարդ։ Այսօր այդ թիվը 1600–ի է հասել։

Ըստ թեմայի

Գագիկ Խաչատրյանի հետ պետք չէ նույնականացնել. Ucom–ի տնօրենի պատասխանը
Ucom–ը մեր թեժ գիծն է ստեղծել. Բաթոյանն անդրադարձավ ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին
Ինչ կլինի, եթե Ucom–ը գնի Beeline ընկերությունը. ՏՄՊՊՀ–ն դեռ վերլուծություններ է անում
թեգերը:
բաժնետեր, Հայկ Եսայան, UCom ընկերությունը

Գլխավոր թեմաներ