16:36 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան (455)
72702

Գարեգին Երկրոդը հիշեցնում է, որ համավարակի պայմաններում աշխարհի տարբեր երկրներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց ազատ արձակմանն ու խափանման միջոցների փոփոխությանը:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու խնդրին:

Ինչպես փոխանցում է լրատվամիջոցը, Կաթողիկոսը կարևորել է համավարակի տարածման շրջանում Քոչարյանի առողջական վիճակը հետագա բարդացումներից ապահովելու անհրաժեշտությունը:

«Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- ասված է կաթողիկոսի դիրքորոշում-պատասխանի մեջ:

Կաթողիկոսը նաև հիշեցնում է, որ համավարակի պայմաններում աշխարհի տարբեր երկրներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց,  ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր վարակից։

«Նման հարցերում եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել»,- ասված է կաթողիկոսի պատասխանում:

Հիշեցնենք՝ ապրիլի 9–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ էր ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։

Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»

Պաշտպանական կողմը պահանջում էր կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի տեսանկյունից խնդիրն այն է, որ կա խափանման միջոցի հետ կապված միջնորդություն, ինչն առավել հրատապ է այս վիճակում, քանի որ առկա է անմարդկային վերաբերմունքի հետ կապված հարց։ Այսինքն` պահման պայմանների առթիվ պետք է հաշվի առնվի կորոնավիրուսի հետ կապված զարգացումները։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ անգամ է դիմել ՄԻՊ-ին

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

թեմա:
Ռոբերտ Քոչարյան (455)

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Քոչարյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
թեգերը:
կորոնավիրուս, կալանք, Ռոբերտ Քոչարյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ

Գլխավոր թեմաներ