00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայր աթոռը հորդորում է չքաղաքականացնել կաթողիկոսի հայտարարությունը

© Sputnik / Aram NersesyanКатоликос Гарегин второй
Католикос Гарегин второй - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել` հորդորելով չքաղաքականացնել Գարեգին Բ–ի հայտարարությունը, որի մի հատվածը վերաբերում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Католикос Гарегин II со святым Гегардом в руке проводит церемонию праздника Цахказард в Святом Первопрестольном Эчмиадзине (5 апреля 2020). Вагаршапат - Sputnik Արմենիա
Վեհափառի հայտարարությունը քրեադատավարական ընթացակարգերի հետ աղերս չունի. դատախազություն

«Ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ի պատասխան news.am գործակալության հարցման կատարված հայտարարությունը տեղիք է տվել տարաբնույթ, այդ թվում և անտեղի ու անհարկի մեկնաբանությունների ու գնահատականների։ Հարկ ենք նկատում հայտնել հետևյալը՝ Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ Հետևաբար հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի։ Ցավոք, Ամենայն հայոց կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված»,– նշված է հայտարարության մեջ։

Մայր աթոռից նշել են նաև, որ Նորին Սրբության հորդորին առնչված բոլոր մեկնաբանություններն ու գնահատականները պետք է կատարել՝ խստորեն հետևելով տեքստի բովանդակությանը, ինչպես նաև դրսևորել անհրաժեշտ պատշաճություն և բարեկրթություն տեսակետներ և կարծիքներ արտահայտելիս, առավել ևս երբ դա կատարվում է պաշտոնատար դիրք զբաղեցնող անձանց կողմից։

Адвокат Арам Орбелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ռոբերտ Քոչարյանի գործում առկա է անմարդկային վերաբերմունք. ևս 1 միջնորդություն կներկայացվի

Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորն է ամենքին՝ միասնության և համերաշխության ոգով, ջանքերի մեկտեղումով լծվել համավարակի այս ծանր իրավիճակում հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 14–ին, Գարեգին Երկրորդն անդրադարձել էր ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրին և կարևորել համավարակի տարածման շրջանում Քոչարյանի առողջական վիճակը հետագա բարդացումներից ապահովելու անհրաժեշտությունը:

Ապրիլի 9–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ էր ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։

Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»

Պաշտպանական կողմը պահանջում էր կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի տեսանկյունից խնդիրն այն է, որ կա խափանման միջոցի հետ կապված միջնորդություն, ինչն առավել հրատապ է այս վիճակում, քանի որ առկա է անմարդկային վերաբերմունքի հետ կապված հարց։ Այսինքն` պահման պայմանների առթիվ պետք է հաշվի առնվի կորոնավիրուսի հետ կապված զարգացումները։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ անգամ է դիմել ՄԻՊ-ին

 

Լրահոս
0