00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

© Photo / official site of the President of RAТоржественная церемония награждения военнослужащих в честь Дня армии в резиденции президента (27 января 2020). Еревaн
Торжественная церемония награждения военнослужащих в честь Дня армии в резиденции президента (27 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահն ընդգծել է, որ մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում: Այդ թեստերի արդյունքներով պայմանավորված կլինի մեր վաղվա օրը:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի- Sputik. Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը շարունակվում է։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձով դիմել է Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցներին։

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը նշել է, որ արտակարգ դրության պայմանները կարող են երբեմն խիստ թվալ, սակայն դրանք անհրաժեշտ են կյանքեր փրկելու, առողջությունը պահպանելու ու պաշտպանելու համար։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ». շուտով որոշ ձեռնարկություններ կսկսեն աշխատել

«Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ: Պետք է գիտակցենք, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է ու հաղթահարելի»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Նախագահը հիշեցրել է, թե նորօրյա պատմության մեջ ինչպիսի դժվարություններ է հաղթահարել մեր ժողովուրդն ու հաղթել։ Նա վստահ է՝ այս պայքարում էլ կարևոր են մեր միասնականությունն ու պատասխանատվությունը։

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ այս պայքարում մեր ջանքերը պետք է ուղղվեն նաև տարեցներին և խոցելի առողջություն ունեցող քաղաքացիներին պաշտպանելուն։Նա անդրադարձել է նաև սոցիալապես խոցելի և անապահով մեր հայրենակիցներին՝ համաձայնելով, որ պետության կողմից ձեռնարկվող քայլերը դեռևս հիմնովին չեն փոխում նրանց վիճակն, ու կարևոր է համարել յուրաքանչյուրիս աջակցությունն այս հարցում։

Բնականոն կյանքին շուտ չենք վերադառնա. զրույց Արսեն Թորոսյանի հետ

«Օգնենք հարևանին, ծանոթին ու անծանոթին, նրանց, ովքեր այսօր դրա կարիքը ունեն: Մենք այսօր խուսափում ենք ձեռքով բարևել: Սակայն երբե՛ք, երբե՛ք չպետք է դադարենք օգնության ձեռք մեկնել միմյանց»,- կոչ է արել նախագահը։

Արմեն Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մեր նորօրյա հերոսներին՝ առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ նշելով, որ նրանք պայքարի առաջնագծում են։ 

Председатель парламента Грузии Арчил Талаквадзе - Sputnik Արմենիա
Միրզոյանը և Տալակվաձեն զրույցել են․ ի՞նչ են քննարկել ՀՀ և Վրաստանի խորհրդարանի նախագահները

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր կամավորներին, պետական համակարգի ծառայողներին, իրենց տներում մեկուսացած ընտանիքներին, գործարարներին և այլոց։

«Շնորհակալ եմ ուսուցչին և հեռավար սովորող ուսանողին, խանութի գանձապահին ու հավաքարարին, տաքսու վարորդին, բոլորին, ովքեր այս օրերին իրենց աշխատանքով կիսում են պետության և հասարակության ծանր բեռը»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Իր ուղերձում նա չի շրջանցել նաև փոքրիկներին՝ համաձայնելով, որ նրանց համար էլ շատ դժվար է արևառատ այս օրերին տանը նստելը։

«Առանձնակի ցավ ու վիշտ եմ ապրում Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում մեր ժողովրդի զավակների կորստի համար», -նրանց հարազատներին իր ցավակցություններն է հայտնել նախագահը։

COVID -19. ինչ իրավիճակ է Հայաստանում

Նա ընդգծել է՝ կորոնավիրուսի թեստերից բացի մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում: Այդ թեստերի արդյունքներով պայմանավորված կլինի մեր վաղվա օրը:

Լրահոս
0