15:38 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
208 0 0

Հակոբ Արշակյանն ասաց, որ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նոր նախագահ նշանակելու հարցը քննարկման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի մի քանի թեկնածուներ կան։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանմի ժամանակ տեղեկությունը հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Ռազմական արդյունաբերությունը պետպատվերի խնդիր ունի. այն դուրս կբերվի ՊՆ-ի կազմից

«Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի՝ առկա թեկնածուների հարցը քննարկվում է։ Առաջիկայում նոր նախագահ կնշանակվի»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավետիք Քերոբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հունվարի 8-ին Ավետիք Քերոբյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ենթարկվել էր կարգապահական տույժի՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2018–ի հունիսի 27–ին։

Փաշինյանը ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ է հրավիրել

Ըստ թեմայի

Փաշինյանը Դավիթ Փախչանյանին ազատել է պաշտոնից
«Բանակ-2019»-ում ՀՀ տաղավարը համաժողովի հյուրերի շրջանում պահանջարկ է վայելում
Ինչո՞ւ են Հնդկաստանում Հայաստանը համարում «ԱՊՀ–ի Սիլիկոնյան հովիտ»
թեգերը:
Հայաստան, ռազմարդյունաբերություն, Նախարար, Հակոբ Արշակյան

Գլխավոր թեմաներ