00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք ռախիտ և ծուռթա՞թ կդառնանք. ինչպե՞ս արևից զրկված հայերը «գոյատևեն» առանց վիտամին D-ի

© AP Photo / Aaron FavilaМалышка в защитной маске Hello Kitty в Маниле, Филиппины
Малышка в защитной маске Hello Kitty в Маниле, Филиппины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակն իր շտկումներն է անում կյանքի բոլոր ոլորտներում, իսկ ամենակարևորն այն է, որ արևոտ Հայաստանի բնակիչները արևի պակաս ունեն։ Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է՝ ինչպես չկորցնել կարևոր վիտամինի պաշարները։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Նորածինների մոտ վիտամին D-ի պակասը ռախիտի զարգացման պատճառներից է, իսկ մեծերի մոտ՝ վերջույթների տձևացման ու մի շարք ուղեկցող ոսկրային հիվանդությունների պատճառ։ Եթե նորածինների դեպքում իրավիճակը քիչ թե շատ վերահսկելի է (համենայն դեպս՝ Հայաստանում), ապա մեծահասակների դեպքում ամեն ինչ ավելի դժվար է։

Ինչպես զարմացնել կանանց․ լավագույն ուտեստների հնգյակ` տանը մնացած տղամարդկանց համար

Բանն այն է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել և այն դեռ մեկ ամիս էլ կտևի՝ մինչ մայիսի 14-ը։ Ուժի մեջ են մնում նաև քաղաքացիների տեղաշարժի հետ կապված սահմանափակումները։ Ձմռանը արևին կարոտ մեծերն ու փոքրերը ստիպված են մեկուսացված մնալ ու առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ տնից։ Իսկ արևը վիտամին D-ի միակ բնական աղբյուրն է։

Վիտամին կյանքի առաջին իսկ օրերից

Հայաստանում մայրերի մեծ մասն իրենց երեխաներին վիտամին D են տալիս եթե կյանքի ոչ առաջին օրերից, ապա առաջին շաբաթներից։ Ամեն ինչ հետևյալ կերպ է տեղի ունենում․ ծննդատնից դուրս գրվելուց հետո թաղային մանկաբույժը երկրորդ օրը գալիս ու հրահանգներ է տալիս նուրաթուխ մայրիկներին։ Ի դեպ, այն պոլիկլինիկաներում, որտեղ գրանցված են երեխաները, վիտամին D-ի առաջին շիշն անվճար են տալիս։

Покупатели в супермаркете Yerevan City (4 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Վրաս մի շնչի. ո՞վ է սուպերմարկետներում արտակարգ դրության կանոնները խախտելու պատասխանատուն

Մանկաբույժը նշանակում է յուրաքանչյուր առավոտ 1-2 կաթիլ վիտամին խմել։ Դրանից հետո խորհուրդ է տրվում երեխային պատուհանի մոտ պահել, եթե եղանակը թույլ է տալիս՝ պատշգամբում կամ բաց լուսամուտի մոտ, կամ նրա հետ դուրս գալ զբոսանքի։ Այս ամենը արևի ժամանակ։ Եթե արև չկա, հոգ չէ, համարվում է, որ փոքրիկն արդեն նորմալ աճի ու զարգացման համար իր չափաբաժինը ստացել է։

«Դա արվում է ռախիտի առաջացումը կանխելու նպատակով»,-Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը։

Անկախ այն բանից՝ երեխաները դուրս գալիս են, թե չէ, մեր երկրում բոլորին խորհուրդ է տրվում 2-3 շաբաթական հասակից վիտամին D տալ։ Նա պարզաբանեց, որ դա տեղացի բժիշկները չեն հորինել, սա համաշխարհային պրակտիկայից է գալիս։

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը, Սարգսյանը նշեց, որ վիտամինը լրացուցիչ ընդունող երեխաների մոտ դրա պակասը չի լինի։ Սակայն այդ հանգամանքը չի նվազեցնում երեխաների համար արևային լոգանքների կարևորությունը։

«Ամեն դեպքում երեխաները պետք է  նաև արևային լոգանքներ ընդունեն», - ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ տնային պայմաններում կարելի է արևային լոգանք կազմակերպել երեխայի համար. կարելի է նրան պատշգամբ հանել կամ բաց պատուհանի մոտ պահել։ Մանկաբույժը առավոտյան զբոսանքի դուրս եկողներին հորդորում է հետևել պարետատան սահմանած նորմերին ու զրոյի հասցնել հարևանների ու ծանոթների երեխաների հետ շփումը։

Արևը, ծովն ու ավազը կօգնե՞ն

Եթե փոքրերի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա մեծահասակների համար ոչ այդքան։ Պարզվում է, որ մեծերն էլ կարող են տառապել վիտամին D-ի պակասից։

«Հայաստանի բնակչության 90%-ի մոտ վիտամին D-ի պակաս կա։ Հայերը, չգիտես ինչու, արև չեն սիրում․ արևային եղանակին ստվերում կան անձրևոցի տակ են թաքնվում», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր թերապևտ Կարինե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ արևն այդ վիտամինի բնական աղբյուր է ու բոլորին խորհուրդ է տրվում ավելի հաճախ գտնվել դրա բուժիչ շողերի ներքո, բնականաբար՝ ոչ այն ժամանակ, երբ արևը գագաթնակետում է։ Պետք է կանոնավոր կերպով ստուգել վիտամինի առկայությունն արյան մեջ ու դրա պակասի դեպքում դեղորայքով լրացնել այն։

Завивка волос в салоне красоты - Sputnik Արմենիա
Ոճաբանները մերժում են. մինչև կարանտինն ավարտվի, կանայք անխնամ և կրծած եղունգներով կլինեն

Զարմանալի է, բայց փաստ․ վիտամին D-ի բալանսը պահող դեղորայքի օգտագործումը  հանգեցրել է այն բանին, որ սկանդինավյան երկրներում դրա պակասը ոչ ոք չունի։ Սակայն արևային երկրներում հակառակն է։ Մարդիկ սխալմամբ կարծում են, որ եթե արևոտ երկրներում են ապրում, ապա վիտամին D-ի պակասը նրանց չի սպառնում։ Սակայն դրա պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման՝ օստեոպորոզ, օստեոխոնդրոզ, հատկապես՝ կանանց մոտ։

Նա սխալ է համարում հանրության շրջանում տարածված կարծիքն այն մասին, որ արձակուրդի ժամանակ ծովում յոթ կամ տասը օր արևայրուք ստանալով՝ կարելի է լրացնել մեկ տարվա վիտամին D-ի պաշարը։

Նա խորհուրդ է տալիս արտակարգ դրության ռեժիմի ժամանակ հաճախ պատշգամբ դուրս գալ կամ պատուհանի մոտ կանգնել անմիջապես արևի ճառագայթների տակ։

Կառավարությունն ընդունեց արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը

Լրահոս
0