16:35 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (871)
211 0 0

Արարատի մարզի Նորաշեն համայնքում, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպք էր արձանագրվել, արդեն իսկ մարդկանց մեկուսացնում են։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Արարատի մարզի Նորաշեն համայնքից կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփվածներից 28–ին երեկ մեկուսացրել են։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

«Նորաշեն համայնքից 28 կոնտակտավոր է տեղափոխվել ԱԻՆ–ի մեքենաներով։ Արտակարգ դրության ընթացքում ԱԻՆ–ի տրանսպորտային միջոցներով տեղափոխվել են 855 կոնտակտավոր»,–ասաց փոխնախարարը։ Նրա խոսքով` 130 փրկարար ոստիկանության հետ համատեղ շրջիկ ծառայություն են իրականացնում։

Արտակարգ դրության օրերին ԱԻՆ–ի փրկարար ծառայությունը ստացել է 1107 ահազանգ, որոնցից 609-ը վարակի վերաբերյալ, իսկ 498 զանգը քաղաքացիների բարձր ջերմությանն են վերաբերել։ Բացի այդ, հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 400–ից ավելի մարդու։ Հարությունյանը հայտնեց, որ մարդիկ, զանգահարելով 911 հեռախոսահամարով, կարող են ստանալ հոգաբանական ծառայություն։

Փոխնախարարի խոսքով` 2020-ի առաջին եռամսյակում 3621 արտակարգ դեպք է գրանցվել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 190 դեպքով ավելի է։

Փաշինյանն ասաց, թե ինչու է մեկուսացվել Նորաշեն գյուղը

Հիշեցնենք, որն ապրիլի 15–ին ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքի մուտք ու ելքի համար հատուկ ռեժիմ է սահմանվում՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Բացառություն են կազմում միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի, վառելիքի կամ դեղորայքի մատակարարման նպատակով տեղաշարժերը։ Նշենք, որ ապրիլի 17–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1201–ի։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (871)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսից մահացած տղամարդը հեղինակային կատարող Սարգիս Շիբոյանն է
Նորապսակ բուժաշխատողների «արտակարգ» մեղրամիսը կորոնավիրուսի օրերին
ԱԻՆ-ի 5 աշխատակից կորոնավիրուսով են վարակվել. փոխնախարար
թեգերը:
կորոնավիրուս, Արարատի մարզ, Նորաշեն

Գլխավոր թեմաներ