20:58 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
566 0 0

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է «Հայփոստի» ներկայիս գործառույթները:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարել է առաջիկայում ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ կառավարման մոդելի ընտրության կոնկրետ տարբերակներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ամփոփ վերլուծություն՝ «Հայփոստ» ՓԲԸ գործառույթների, մատուցվող՝ փոստային, ինչպես նաև հանրային և ֆինանսական ծառայությունների շրջանակի, դրանց ծավալների ու ցուցանիշների վերաբերյալ։ Նախարարն անդրադարձել է փոստային օպերատորի կառավարման մոդելին, առկա միջազգային փորձին, ներկայացրել այս նպատակով 2019 թ. նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայփոստն» ու «Էներգաիմպեքսը» կմնան պետական. կառավարությունը դրանք չի մասնավորեցնի

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն։ Քննարկման առարկա են դարձել «Հայփոստ» ՓԲԸ հետագա կառավարման մոդելին, մատուցվող ծառայությունների շրջանակին, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, թվային օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում առաջարկ եղավ մինչև 2023թ.-ը հրաժարվել կենսաթոշակների կանխիկ վճարումներից, իսկ կանխիկ վճարումներն, ինչպես հայտնի է, կատարում է «Հայփոստ» ՓԲԸ-ն:

Նախագծում հաշվի է առնվել նաև մարզերում բանկային  հասանելիության գործոնը: Հետևաբար, առաջինը՝ 2020թ-ին, անկանխիկ համակարգին անցում կկատարեն ՀՀ խոշոր քաղաքները, ապա մնացած քաղաքաներն ու գյուղերըւ: Իսկ այն բնակավայրերը, որոնք 1000-ից պակաս բնակիչ ունեն, համակարգին կմիանան 2023 թ-ին:

Բանկերի ընտրությունը կատարվելու է քաղաքացիների նախընտրությամբ:

«Հայփոստը» չի մասնավորեցվի. կառավարությունում նշեցին պատճառը

Ըստ թեմայի

««Սև թուղթ» ես բերե՞լ». փոստատար Ալֆրեդ պապը՝ իր աշխատանքի զավեշտալի դեպքերի մասին
Ինչպես են վճարվելու թոշակներն ու նպաստներն արտակարգ դրության ընթացքում
Կառավարությունը պայմանավորվել է. կոմունալ վճարումները կարելի՞ է ուշացնել
թեգերը:
Հակոբ Արշակյան, կառավարության ծրագիր, ՀՀ կառավարություն, կառավարություն, ՀայՓոստ

Գլխավոր թեմաներ